azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու

Նորություններ


ԱԱՏՄ-ն շարունակում է դիտարկել համաճարակային անվտանգության կանոնների պահպանման նորմերը տնտեսավարողների շրջանում

18.01.2021

ԱԱՏՄ հարավային տարածքային կենտրոնի աշխատակիցները ստուգայցով եղել են Սյունիքի մարզի Կապան քաղաքում և Սիսիան համայնքում։ Մասնավորապես՝ ուշադրության են առել անվտանգության նորմերի պահպանումը դեղատներում, դպրոցներում, փակ արտադրական մեկ ձեռնարկությունում և առևտրի կետերում։ Ստուգվել է գրանցամատյանների վարման կարգը, ախտահանիչների, դիմակների, ոտնակով աղբամանների առկայությունը և առողջապահության նախարարի 17-Ն հրամանով սահմանված այլ նորմերի պահպանումը։ ԱԱՏՄ մասնագետների կողմից եղել են որոշ նախազգուշացումներ, հանձնարարկաններ չեն տրվել։ Տեսչական մարմնի մասնագիտական խմբերը շարունակել են նաև իրազեկման աշխատանքները՝ իրազեկման թերթիկներ փակցնելով դպրոցներում, մանկապարտեզներում, հանրային տրանսպորտում և դեղատներում։  

Մանրամասն ➜


ԱԱՏՄ ղեկավարի աշխատանքային այցը «Զվարթնոց» օդանավակայանի ՍԲՀԿ

17.01.2021

ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը աշխատանքային այց է կատարել ԱԱՏՄ-ի` «Զվարթնոց» օդանավակայանի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետ։ Ավագյանին ներկայացվել է ՀՀ մուտք գործող անձանց մոտ covid-թեստավորման սերտիֆիկատների առկայությունը ստուգելու աշխատանքի ընթացքը։ ԱԱՏՄ ղեկավարը հանդիպել է սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերի հերթապահ կազմի հետ, օդանավակայանում կորոնավիրուսի թեստավորում իրականացնող ընկերությունների տնօրենների հետ, քննարկել ընթացիկ հարցեր։ Եթե օդային սահմանով ՀՀ մուտք գործող անձն իր հետ չունի կորոնավիրուսի թեստավորման առնվազն 72-ժամյա վավերականությամբ բացասական պատասխան, նա պետք է պարտադիր թեստավորվի օդանավակայանում տեղակայված լաբորատոր նմուշառման կետերում եւ ինքնամեկուսանա, մինչեւ թեստի պատասխանի ստացումը։ Այս գործընթացում առաջ եկող որոշ հարցեր դարձել են վերը նշված հանդիպման քննարկման թեմա։    

Մանրամասն ➜


Ի՞նչ է անհրաժեշտ ՀՀ օդային սահմանով ՀՀ տարածք մուտք գործելիս

16.01.2021

Համաձայն ՀՀ կառավարության թիվ 1514 որոշման՝ ՀՀ օդային սահմանով ՀՀ տարածք մուտք գործելիս անհրաժեշտ է 1.ունենալ կորոնավիրուսի ՊՇՌ հետազոտության սերտիֆիկատ (հայերեն կամ անգլերեն կամ ռուսերեն լեզվով) ոչ ավելի, քան 72 ժամվա վաղեմության, կամ 2.անցնել ՊՇՌ հետազոտություն օդանավակայաններում տեղակայված լաբորատոր նմուշառման կետերից որևէ մեկում (վճարովի հիմունքներով), Օդանավակայանի ելքի մոտ ներկայացնել տեղում նմուշառումը հաստատող փաստաթուղթը, գնալ ինքնամեկուսացման` մինչեւ թեստավորման բացասական արդյունքի ստացումը։ !! ԶԳՈՒՇԱՑՈՒՄ. Այն անձինք, որոնք կհրաժարվեն վերոհիշյալ կետերի կատարումից, կենթարկվեն պարտադիր մեկուսացման (հիմք՝ ՀՀ կառավարության 1514 որոշման հավելվածի 7-րդ կետ): ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերի անձնակազմը ՀՀ ոստիկանության ուժերի հետ համատեղ անցել են ուժեղացված աշխատանքային ռեժիմի։    

Մանրամասն ➜




Վերադառնալ