
2025 թվականի հունիսի 15-ից 18-ը ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի (այսուհետ՝ Տեսչական մարմին) ղեկավար Սլավիկ Սարգսյանը, Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի տեղակալ Ժիրայր Խառատյանը, Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Վահագն Գրիգորյանը և Տեսչական մարմնի թվով 8 աշխատակիցներ Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի «Մարդու սոցիալական իրավունքների ամրապնդումը Հայաստանում» ծրագրի հետ համագործակցության շրջանակում աշխատանքային այցով գտնվում են Իտալիայի Աշխատանքի տեսչական մարմնում՝ նպատակ ունենալով խորացնել փոխգործակցությունը ոլորտում և խորացնել կիրառվող լավագույն փորձի փոխանակումը։ Համագործակցության շրջանակներում կազմակերպված ճանաչողական այցը միտված է տեսուչների մասնագիտական կարողությունների զարգացմանը և նոր հմտությունների ձեռքբերմանը, ինչպես նաև Տեսչական մարմնում վերահսկողական գործառույթների կիրառման արդյունավետ մեխանիզմների ներդրմանը՝ հենվելով իտալական [...]
Մանրամասն ➜
Ուշադրությո՛ւն ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն իրազեկում է Հրապարակվել է Առողջապահության նախարարի 2025 թվականի մայիսի 26-ի ««Հաղորդման և հաշվառման ենթակա հիվանդությունների ստանդարտ բնորոշումներ» հանրային առողջապահական նորմատիվը հաստատելու մասին» N 49-Ն հրամանը։ Հրամանն ուժի մեջ է մտնելու 2025 թվականի հունիսի 20-ին։ Հրամանի հղումը՝ https://old.arlis.am/DocumentView.aspx?DocID=207851
Մանրամասն ➜
Հարգելի քաղաքացիներ, տնտեսավարող սուբյեկտների ներկայացուցիչներ, Տեսչական մարմնի աշխատակիցներ Այսօր Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կանոնադրության հաստատման 7-րդ տարին է, որի կապակցությամբ հղում եմ իմ ջերմ շնորհավորանքները։ 2018 թվականի հունիսի 11-ին Վարչապետի 755-Լ որոշմամբ հաստատվել է Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կանոնադրությունը, համաձայն որի՝ Տեսչական մարմինը Կառավարությանը ենթակա մարմին է, որն իրականացնում է վերահսկողություն և օրենքով սահմանված այլ լիազորություններ. դեղերի շրջանառության, բժշկական օգնության և սպասարկման, հանրային առողջապահության, անձի ֆունկցիոնալության գնահատման, աշխատանքային իրավունքի, այդ թվում՝ աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման ոլորտներում։ Այս 7 տարիների ընթացքում նկատելիորեն բարձրացել է Տեսչական մարմնի ոչ միայն ճանաչելիությունը հանրության և տնտեսավարող սուբյեկտների շրջանում, այլ նաև վստահությունը Տեսչական [...]
Մանրամասն ➜