ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի աշխատանքային օրենսդրության վերահսկողության վարչության աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վերահսկողության բաժնի գլխավոր տեսուչ Ստեփան Շահումյանը և ավագ տեսուչ Աննա Աղբալյանը 2025 թվականի մարտի 28-ին սեմինար քննարկում են անցկացրել ՀՀ ԿԳՄՍՆ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան հիմնադրամի Երևանի քոլեջի ուսանողների և մանկավարժական կազմի համար։ Ներկայացվել են ՀՀ օրենսդրությամբ սահմանված մինչև 18 տարեկան անձանց երաշխիքները, աշխատատեղում անվտանգ աշխատանքային պայմանների ապահովման, երեխաներին աշխատանքի վատթարագույն ձևերում ներգրավման արգելման, ինչպես նաև հարկադիր աշխատանքի վերաբերյալ օրենսդրությամբ սահմանված դրույթները, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2024 թվականի մայիսի 22-ի ՀՕ-252-Ն օրենքով նախատեսված մասնագիտական կրթության և ուսուցման [...]
Մանրամասն ➜2025 թվականի մարտի 28-ին հետադարձ կապի ապահովման շրջանակներում Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանն այցելել է «Սիսիանի բժշկական կենտրոն» ՓԲԸ։ Տեսչական մարմնի ղեկավարը բժշկական կենտրոնի տնօրեն Անիկ Գրիգորյանի հետ շրջել է կենտրոնի բաժանմունքներում և տեղում ծանոթացել ոլորտին առնչվող խնդիրներին։ Այցի ընթացքում Սլավիկ Սարգսյանը միաժամանակ հանդիպել է նաև բուժառուներին և պատասխանել վերջիններիս հարցերին, ինչպես նաև հետաքրքրվել նրանց առողջական վիճակով:
Մանրամասն ➜ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Արևմտյան տարածքային կենտրոնի պետ Գնել Սարգսյանը, Էջմիածնի բաժնի պետ-տեսուչ Դավիթ Ղազարյանը, ինչպես նաև Տարածքային կենտրոնի աշխատակիցները 2025 թվականի մարտի 28-ին հերթական իրազեկման սեմինարն են անցկացրել Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում գործող «Մաստեր մեդ» բժշկական կենտրոնի անձնակազմի համար։ Սեմինարի ընթացքում ներկայացվել են բժշկական փաստաթղթերի վարման, աշխատանքային ռեժիմի, համատեղության աշխատանքի, ամենամյա հանգստի և դրա վճարման կարգերը, տուբերկուլիոզի կանխարգելման հակահամաճարակային միջոցառումները, իմունիզացիոն գործընթացը, ներկայացվել է նաև վտանգավոր թափոնների գործածության վերաբերյալ տեղեկատվություն։ Տեսչական մարմնի աշխատակիցները պատասխանել են նաև բժշկական կազմակերպության շուրջ 25 մասնակիցների աշխատանքային գործունեության ընթացքում հանդիպած հարցերին։
Մանրամասն ➜