
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի (ԱԱՏՄ) նախաձեռնությամբ և Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) աջակցությամբ միջոցառում է կայացել՝ նվիրված Աշխատողների անվտանգության և առողջության ու Աշխատանքի միջազգային օրվան։ Ներկայացվել և ամփոփվել է, տոնական օրերին ընդառաջ, Տեսչական մարմնի նախաձեռնությամբ անցկացված լայնածավալ միջոցառումների շարքը, որոնց մասնակցել են Երևանի և մարզերի շուրջ 1500 աշխատողներ և արհեստակցական միության ներկայացուցիչներ։ Իրազեկման սեմինարների ընթացքում մասնագետները ներկայացրել են Տեսչական մարմնի գործառույթները, լիազորությունների շրջանակը, աշխատողներն իրազեկվել են իրենց աշխատանքային իրավունքների մասին։ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը բացման խոսքում շնորհավորել է ներկաներին և շնորհակալություն հայտնել գործընկեր կառույցներին՝ համագործակցության համար։ Միջոցառման մասնակիցներին ողջունել է նաև ՀՀ վարչապետի աշխատակազմի Տեսչական [...]
Մանրամասն ➜
Հրապարակվել ՀՀ առողջապահության նախարարի 2020 թվականի օգոստոսի 4-ի թիվ 17-ն և սեպտեմեբրի 18-ի 24-Ն հրամաններում փոփոխություններ կատարելու մասին՝ 2022 թ ապրիլ 28-ի N 23-Ն հրամանը։ Ըստ որի՝ հանվել է գործատուին ՊՇՌ թեստ ներկայացնելու պահանջը, չեղարկվել են անձնակազմի կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման ՊՇՌ հետազոտության վերաբերյալ, անձնակազմի կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումային կարգավիճակի և բժշկական հակացուցումների վերաբերյալ գրանցամատյանների Ձևերը: Միաժամանակ, թույլատրվել է մի շարք հաստատություններում զանգվածային միջոցառումների (մանկական միջոցառումներ, ֆիլմերի դիտում, սպորտային միջոցառումներ, զվարճանքներ, բեմականացումներ), արտաուսումնական խմբակների իրականացումը՝ ապահովելով առնվազն 1.5 մետր սոցիալական հեռավորության և սանիտարահամաճարակային կանոնների պահպանումը։ Հրամանին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այստեղ՝ https://bit.ly/37RdU4F
Մանրամասն ➜
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը մայիսի 1-ին մասնակցել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ կայացած Աշխատանքի օրվան նվիրված հանդիպում–քննարկմանը: Միջոցառմանը ներկա են եղել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը, ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը, հանձնաժողովի անդամները, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահի տեղակալ Բորիս Խաչատրյանը։ Հանդիպմանը մասնակցել են նաև տարբեր կազմակերպությունների և բուհերի ուսանողներ։ Միջոցառման նպատակն էր իրազեկել երիտասարդներին՝ աշխատանքային իրավունքի և գործատու-աշխատող իրավահարաբերությունների, արհմիությունների մասին։ Քննարկումից հետո մասնակիցներն իրենց հարցերն են ուղղել բանախոսներին։
Մանրամասն ➜