ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից ստուգումներն իրականացվում են՝
համաձայն ստուգումների տարեկան ծրագրի։ 2021 թվականի ստուգումների ծրագիրը՝ կից հղումով՝
ՀՂՈՒՄ։
Քաղաքացիների ընդունելությունը կազմակերպում է Տեսչական մարմնի ղեկավարի օգնականը:
Հերթագրման համար քաղաքացին կարող է անձամբ ներկայանալ Տեսչական մարմնի ղեկավարի ընդունարան
և խնդրի վերաբերյալ հանձնել գրավոր դիմում, որի մեջ պարտադիր կարգով նշվում է դիմումատուի
փոստային հասցեն և հեռախոսահամարը` նրա հետ հետադարձ կապն ապահովելու նպատակով:
Քաղաքացիները կարող են դիմում ուղարկել նաև info@hlib.am
կամ silva.astvatsatryan@hlib.am էլեկտրոնային փոստին, պաշտոնական ֆեյսբուքյան էջին կամ
զանգահարել 010 65 05 53 հեռախոսահամարին:
Տեսչական մարմնի ղեկավարի մոտ ընդունելության հերթագրվելու համար քաղաքացուն անհրաժեշտ է՝
✓ Խնդրի վերաբերյալ ներկայացնել գրավոր (այդ թվում՝ էլեկտրոնային) դիմում,
✓ Հանդիպմանը ներկայանալ նշանակված օրը և ճիշտ ժամին։
Տեսչական մարմնի ղեկավարի մոտ քաղաքացիների ընդունելությունը կատարվում է յուրաքանչյուր երկրորդ
հինգշաբթի օրը՝ ժամը 17:00-18:00:
ՀՀ ԱԱՏՄ-ում աշխատանքի անցնելու համար հարկավոր է մասնակցել քաղաքացիական ծառայության
թափուր պաշտոնների համար հայտարարված մրցույթին և ճանաչվել հաղթող: Թափուր պաշտոնների և
առաջիկա մրցույթների մասին տեղեկատվություն կարող եք ստանալ ՀՀ ԱԱՏՄ կողմից հրապարակվող
թափուր հաստիքների վերաբերյալ հրապարակումներից (www.hlib.am), ՀՀ հրապարակային
ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքից (http://www.azdarar.am)/, ինչպես նաև՝ ՀՀ
ԱԱՏՄ պաշտոնական կայքէջից։