թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու

Հաճախ տրվող հարցեր


Ի՞նչ ընթացակարգ է հետեւում ԱԱՏՄ-ում աշխատանքային իրավունքին առնչվող դիմում-բողոքների ստացմանը

Տեսչական մարմնում աշխատանքային իրավունքին առնչվող դիմում-բողոքների հիման վրա հարուցվում են
վարչական վարույթներ, որոնց ընթացքում աշխատանքային օրենսդրության խախտումներ արձանագրելու
դեպքում դրանք վերացնելու և արդյունքում աշխատողների աշխատանքային խախտված իրավունքները
վերականգնելու նպատակով տրվում են կարգադրագրեր։



Ո՞ր դեպքում և ինչպե՞ս պետք է իրականացվի աշխատավարձի վերջնահաշվարկը

1. Աշխատանքային պայմանագիրը լուծվելու դեպքում գործատուն պարտավոր է աշխատողի հետ կատարել
լրիվ վերջնահաշվարկ աշխատանքային պայմանագրի լուծման օրը, եթե Աշխատանքային օրենսգրքով,
օրենքով կամ գործատուի և աշխատողի համաձայնությամբ վերջնահաշվարկի այլ կարգ նախատեսված չէ:

2. Եթե աշխատողը նույն գործատուի կամ օրենքով սահմանված կարգով իրավահաջորդ ճանաչված
գործատուի մոտ փոխադրվում (տեղափոխվում) է այլ աշխատանքի, գործատուն աշխատողի հետ
վերջնահաշվարկ չի կատարում:
3. Գործատուն վերջնահաշվարկի օրը պարտավոր է աշխատողին վճարել աշխատավարձը և դրան
հավասարեցված այլ վճարումներ, իսկ եթե այդ պարտավորությունը գործատուից անկախ պատճառներով
հնարավոր չէ կատարել, ապա աշխատողի աշխատավարձը և դրան հավասարեցված վճարումները
կատարվում են աշխատողի կողմից նման պահանջ ներկայացնելուց հետո՝ 5 աշխատանքային օրվա
ընթացքում:
4. Ամենամյա արձակուրդը չօգտագործելու համար դրամական հատուցումը վճարվում է աշխատանքային
պայմանագիրը լուծելիս:



Ինչպե՞ս կարելի է ԱԱՏՄ վերահսկողական գործառույթներին առնչվող հարցերով ու խնդիրներով ահազանգել

ԱԱՏՄ-ին հարցերով եւ բողոքներով կարելի է դիմել՝ զանգահարելով թեժ գծով՝ 8107 կամ 010 65 05
03 հեռախոսահամարներով։ Բողոքը կարելի է ձեւակերպել գրավոր՝ ներկայացնելով այն info@hlib.am
էլեկտրոնային հասցեով կամ անձամբ ներկայանալով տեսչական մարմնի գլխամաս՝ Երեւան, Արմենակյան
129 հասցեով։ Դիմում-բողոքները կարելի է ԱԱՏՄ-ին հասցեագրել նաեւ առցանց՝ e-request
համակարգով՝ մուտք գործելով www.hlib.am հասցեով։



  •  



Վերադառնալ