ՀՀ մուտք գործելիս ինքնամեկուսացման եւ կորոնավիրուսի թեստը հանձնելու գործընթացում փոփոխություն է կատարվել ՀՀ կառավարության 2020 թ․ հոկտեմբերի 31-ի N 1756-Ն որոշմամբ։
✅Ըստ այդմ, եթե ՀՀ մուտք գործելիս անձը ներկայացնում է առավելագույնը 72 ժամ վաղեմության Covid բացասական թեստ ու այն հիմնավորող փաստաթղթեր, ազատվում է ինքնամեկուսացումից։
✅ Եթե առկա չէ Covid բացասական թեստ, անձը պետք է պարտադիր թեստ հանձնի օդանավակայանում կամ ցամաքային սահմանի անցման կետում տեղակայված նմուշառման կետերում և պարտադիր ինքնամեկուսացնա՝ մինչև ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքի ստացումը։
Կառավարության նոր որոշմամբ՝ ՀՀ տարածք մուտք գործելիս ներկայացվում է կորոնավիրուսի (COVID-19) ախտորոշման ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող սերտիֆիկատ՝ առավելագույնը 72 ժամ վաղեմության: Սերտիֆիկատը պետք է լինի հայերեն կամ ռուսերեն կամ անգլերեն։ Պետք է կցվի ձեւաթուղթ՝ ստորագրված ու կնիքով, որում առկա կլինեն հետազոտությունն իրականացրած կազմակերպության բոլոր կոնտակտային տվյալները, ղեկավարի անունը, հետազոտված անձի անունը և ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի համարը, ծննդյան տարեթիվը, հետազոտության արդյունքը:
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից սահմանային անցման կետում անհապաղ կատարվում է զննություն (այդ թվում` հեռահար ջերմաչափում, արտաքին զննություն, վարակին բնորոշ կլինիկական ախտանիշերի դեպքում լրացուցիչ հարցումներ), ստուգվում է սերտիֆիկատի առկայությունը։
Զննության արդյունքներով անձը հոսպիտալացվում է, եթե առկա են համապատասխան ախտանշաններ:
❗️Եթե վերը նշված սահմանված ձեւի սերտիֆիկատ առկա չէ և հոսպիտալացման կարիք չկա, ապա ՄՅՈՒՍ ԲՈԼՈՐ ԴԵՊՔԵՐՈՒՄ ԱՆՁԸ ԵՆԹԱԿԱ Է ՊՇՌ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՆՄՈՒՇԱՌՄԱՆ՝ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՈՒՄ ԿԱՄ ՑԱՄԱՔԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԻ ԱՆՑՄԱՆ ԿԵՏՈՒՄ ՏԵՂԱԿԱՅՎԱԾ ՆՄՈՒՇԱՌՄԱՆ ԿԵՏԵՐՈՒՄ և ՊԱՐՏԱԴԻՐ ԻՆՔՆԱՄԵԿՈՒՍԱՑՄԱՆ՝ ՄԻՆՉև ՊՇՌ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ԲԱՑԱՍԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔԻ ՍՏԱՑՈՒՄԸ:
Նմուշառման կետերն իրականացնում են նմուշառումը և անձի տվյալները մուտքագրում և ինքնամեկուսացումը գրանցում ԱՐՄԵԴ համակարգում՝ անձը հաստատող փաստաթղթի հիման վրա, ստուգելով կոնտակտային հեռախոսահամարի իսկությունը՝ նշված հեռախոսահամարին զանգ կատարելու միջոցով: Նմուշառումից հետո նմուշառման կետի կողմից ժամանողին տրամադրվում է նմուշառումը և ինքնամեկուսացման գրանցումը հավաստող փաստաթուղթ:
❗️ՊՇՌ հետազոտությունն իրականացվում է ժամանող անձի հաշվին:
ՊՇՌ հետազոտության արդյունքները գրանցվում են ԱՐՄԵԴ համակարգում և տրամադրվում են հետազոտված անձին ոչ ուշ, քան 48 ժամվա ընթացքում: ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքի դեպքում անձը դուրս է գալիս ինքնամեկուսացումից:
Գրավոր հարցման պատասխանը տրվում է հետեւյալ ժամկետերում.
Տեղեկությունը կամ դրա պատճենը դիմողին է տրվում հարցումն ստանալուց
հետո` 5-օրյա ժամկետում, եթե հարցման մեջ նշված տեղեկությունը
տրամադրելու համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք, ապա այդ
տեղեկությունը դիմողին է տրվում դիմումն ստանալուց հետո 30-օրյա
ժամկետում:
Սակայն հարցումը ստանալուց հետո 5-օրյա ժամկետում մարմինը պետք է
գրավոր տեղեկացնի դիմողին“ նշելով հետաձգման պատճառները եւ
տեղեկությունը տրամադրելու վերջնական ժամկետը:
Հետաձգման մասին պաշտոնական գրությունը պետք է պարունակի.
հետաձգման պատճառները, տեղեկությունը տրամադրելու վերջնաժամկետը:
Հնարավոր է` հարցումը չի ուղղվել ճիշտ մարմնին, որը չունի պահանջվող
տեղեկությունը կամ դրա տրամադրումն իր լիազորությունների շրջանակից դուրս
է: Այս դեպքում հարցումը ստացած մարմինը պարտավոր է տվյալ գրավոր
հարցումն ստանալուց հետո` 5-օրյա ժամկետում, գրավոր տեղեկացնել այդ
մասին, իսկ հնարավորության դեպքում նաեւ տրամադրել այդ
տեղեկատվությունը տնօրինող մարմնի/կազմակերպության անվանումը,
գտնվելու վայրը:
Եթե տեղեկատվություն տնօրինողն ունի փնտրվող տեղեկատվության միայն մի
մասը, ապա նա այն տալիս է դիմողին` միաժամանակ հնարավորության
դեպքում նշելով այն տեղեկատվություն տնօրինողի գտնվելու վայրը, որտեղ
դիմողը կարող է գտնել իր փնտրած տվյալների մյուս մասը:
Բանավոր հարցման պատասխանը տրվում է բանավոր` հարցումը լսելուց հետո
անհապաղ կամ հնարավորինս սեղմ ժամկետում:
Զանգահարեք «Թեժ գիծ» ծառայություն՝ 8107 հեռախոսահամարով։
Ուղարկեք ձեր բողոքը կամ հարցերը տեսչական մարմնի info.hlib.am
էլեկտրոնային հասցեով։ ԱԱՏՄ թիմն աշխատում է ուժեղացված ռեժիմով։
Արտակարգ դրության պայմաններում գործելու թույլտվություն ունեցող
կազմակերպություններում արձանագրված խախտումների վերաբերյալ
ԱԱՏՄ իրավասության դաշտում գտնվող բողոքները հիմք են ընդունվում
մշտադիտարկման համար։
Գրեք մեր ֆեյսբուքյան պաշտոնական
էջին՝ https://www.facebook.com/hlib.am/․ դրանց պատասխանվում է
հնարավորին չափ արագ:
Տեսչական մարմնին առնչվող նորություններին ծանոթացեք ԱԱՏՄ
պաշտոնական կայքում՝ www.hlib.am եւ ֆեյսբուքյան պաշտոնական էջում՝
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին/HLIB.am։
Մուտքագրեք Ձեր հարցումը կամ բողոքը նաեւ Էլեկտրոնային հարցումների
միասնական հարթակով https://e-request.am/hy/։
Տեսչական մարմնի աշխատանքային թիմը պատրաստ է արագ
արձագանքել։ Աշխատանքային ժամերին, իսկ անհրաժեշտության
դեպքում՝ նաև արտաժամյա ապահովվում է նշված կապի միջոցներով
տրամադրումը և հրատապություն ունեցող խնդիրների լուծումը։