թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու

Հաճախ տրվող հարցեր


Ի՞նչ ժամկետում պետք է տրամադրվի պահանջվող տեղեկությունը

Գրավոր հարցման պատասխանը տրվում է հետեւյալ ժամկետներում.
Տեղեկությունը կամ դրա պատճենը դիմողին է տրվում հարցումն ստանալուց
հետո 5-օրյա ժամկետում, եթե հարցման մեջ նշված տեղեկությունը
տրամադրելու համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք, ապա այդ
տեղեկությունը դիմողին է տրվում դիմումն ստանալուց հետո 30-օրյա
ժամկետում:

Սակայն հարցումը ստանալուց հետո 5-օրյա ժամկետում մարմինը պետք է
գրավոր տեղեկացնի դիմողին՝ նշելով հետաձգման պատճառները եւ
տեղեկությունը տրամադրելու վերջնական ժամկետը:

Հետաձգման մասին պաշտոնական գրությունը պետք է պարունակի.
հետաձգման պատճառները, տեղեկությունը տրամադրելու վերջնաժամկետը:

Հնարավոր է` հարցումը չի ուղղվել ճիշտ մարմնին, որը չունի պահանջվող
տեղեկությունը կամ դրա տրամադրումն իր լիազորությունների շրջանակից դուրս
է: Այս դեպքում հարցումը ստացած մարմինը պարտավոր է տվյալ գրավոր
հարցումն ստանալուց հետո 5-օրյա ժամկետում գրավոր տեղեկացնել այդ
մասին, իսկ հնարավորության դեպքում նաեւ տրամադրել այդ
տեղեկատվությունը տնօրինող մարմնի/կազմակերպության անվանումը,
գտնվելու վայրը:

Եթե տեղեկատվություն տնօրինողն ունի փնտրվող տեղեկատվության միայն մի
մասը, ապա նա այն տալիս է դիմողին` միաժամանակ հնարավորության
դեպքում նշելով այն տեղեկատվություն տնօրինողի գտնվելու վայրը, որտեղ
դիմողը կարող է գտնել իր փնտրած տվյալների մյուս մասը:
Բանավոր հարցման պատասխանը տրվում է բանավոր` հարցումը լսելուց հետո
անհապաղ կամ հնարավորինս սեղմ ժամկետում:



Ինչպես դիմել ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին

 Զանգահարեք «Թեժ գիծ» ծառայություն՝ 8107 հեռախոսահամարով։
 Ուղարկեք ձեր բողոքը կամ հարցերը տեսչական մարմնի info@hlib.am
էլեկտրոնային հասցեով։ ԱԱՏՄ թիմն աշխատում է ուժեղացված ռեժիմով։
Արտակարգ դրության պայմաններում գործելու թույլտվություն ունեցող
կազմակերպություններում արձանագրված խախտումների վերաբերյալ
ԱԱՏՄ իրավասության դաշտում գտնվող բողոքները հիմք են ընդունվում
մշտադիտարկման համար։
 Գրեք մեր ֆեյսբուքյան պաշտոնական
էջին՝ https://www.facebook.com/hlib.am/․ դրանց պատասխանվում է
հնարավորին չափ արագ:
 Տեսչական մարմնին առնչվող նորություններին ծանոթացեք ԱԱՏՄ
պաշտոնական կայքում՝ www.hlib.am եւ ֆեյսբուքյան պաշտոնական էջում՝
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին/HLIB.am։
 Մուտքագրեք Ձեր հարցումը կամ բողոքը նաեւ Էլեկտրոնային հարցումների
միասնական հարթակով https://e-request.am/hy/։
 Տեսչական մարմնի աշխատանքային թիմը պատրաստ է արագ
արձագանքել։ Աշխատանքային ժամերին, իսկ անհրաժեշտության
դեպքում՝ նաև արտաժամյա, ապահովվում է նշված կապի միջոցներով
տրամադրումը և հրատապություն ունեցող խնդիրների լուծումը։



Ի՞նչ հիմնական հարցերով են քաղաքացիները զանգահարում տեսչական մարմնի թեժ գծին

Քաղաքացիները ԱԱՏՄ հաճախ են զանգահարում հետեւյալ հարցերով՝
* Հիգիենիկ, սանիտարահիգիենիկ եւ հակահամաճարակային անվտանգության նորմերի պահպանում,
* Դեղերի շրջանառություն և դեղագործություն,
* Աշխատողների անվտանգության ապահովում և առողջության պահպանում,
* Բժշկական օգնության եւ սպասարկման վերահսկողություն՝ բժշկական փաստաթղթերի լրացման և վարման
կարգ
* Աղմուկ,
* Բժշկական թափոնների խնդիրներ,
* Ջրի որակին առնչվող խախտումներ,
* Աշխատավայրում կոլեկտիվ և անհատական պաշպանության միջոցների տրամադրման և կիրառման կարգ
եւ այլն։



  •  



Վերադառնալ