
2026 թվականի հոկտեմբերի 22-ին Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Հարավային տարածքային կենտրոնի Կապանի բաժնի աշխատակիցները իրազեկման այցեր են իրականացրել Կապանում գործող 4 դեղատներում։ Հանդիպումների ընթացքում ներկայացվել են էլեկտրոնային դեղատոմսով բաց թողնվող դեղերի վերաբերյալ գործող կարգավորումներն ու դրանց կիրառման ընթացակարգերը։ Դեղատների աշխատակիցների և դեղատնային գործունեություն իրականացնող տնտեսավարողների հետ քննարկվել են ոլորտին առնչվող մասնագիտական հարցեր, տրվել են պատասխաններ մասնակիցներին հետաքրքրող հարցերին՝ նպատակ ունենալով բարձրացնել ոլորտի ներկայացուցիչների իրազեկվածությունը։
Մանրամասն ➜
2026 թվականի հոկտեմբերի 22-ին Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Արևելյան տարածքային կենտրոնի աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վերահսկողության բաժնի աշխատակիցները կանխարգելիչ շրջայց-իրազեկման աշխատանքներ են իրականացրել Ծաղկաձորում՝ «4Ա ԿԱՊԻՏԱԼ» ՍՊԸ-ի և «ԱՌ ԱՐՏ» ՍՊԸ-ի կողմից կառուցվող բազմաբնակարան շենքերի շինարարական հրապարակներում։ Աշխատանքների ընթացքում ներկայացվել են աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման հիմնական պահանջները, մասնավորապես՝ ըստ կատարվող աշխատանքների բնույթի անհատական պաշտպանության միջոցներով ապահովումը և դրանց պարտադիր կրումը, կոլեկտիվ պաշտպանության միջոցների ու անվտանգության նշանների առկայությունը, առաջին բուժօգնության միջոցների ապահովումը, ինչպես նաև աշխատողների համար անհրաժեշտ սանիտարահիգիենիկ և սանիտարակենցաղային պայմանների ստեղծումը։ Անդրադարձ է կատարվել նաև շինարարական հրապարակներում շահագործվող ամբարձիչ [...]
Մանրամասն ➜
2026 թվականի հոկտեմբերի 20-ին Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Արևելյան տարածքային կենտրոնի պետ Վահագն Մարտիրոսյանը, նույն կենտրոնի հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության բաժնի պետ-տեսուչ Նելլի Աբրահամյանը և Գավառի բաժնի պետ-տեսուչ Պարույր Կուռոյանը «Ճամբարակի առողջության կենտրոն» ՓԲԸ-ի բուժաշխատողների համար անցկացրել են իրազեկման սեմինար։ Սեմինարի ընթացքում ներկայացվել են բժշկական կազմակերպություններում փաստաթղթերի վարման, բժշկական թափոնների գործածության, ինչպես նաև բժշկական նշանակության արտադրատեսակների մաքրման, ախտահանման, նախամանրէազերծման և մանրէազերծման գործընթացներին ներկայացվող պահանջները։ Սեմինարի ավարտին Տեսչական մարմնի աշխատակիցները պատասխանել են մասնակիցների հարցերին՝ ներկայացված թեմաների վերաբերյալ։ Հանդիպման ընթացքում կարևորվել է բուժաշխատողների իրազեկվածության բարձրացման և մասնագիտական գործունեության ընթացքում սահմանված պահանջների [...]
Մանրամասն ➜