azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու

Նորություններ


«Tax stamp» բջջային անվճար հավելվածով կարելի է հայտնաբերել կասկածելի դեղերը․ նման դեպքերում հարկ է դիմել ԱԱՏՄ

23.01.2020

Դեղերի շուկայում Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի վերահսկողության ընթացքում պարզվել է, որ բազմաթիվ կազմակերպություններ, որոշ դեպքերում չունենալով նույնիսկ սեփական պահեստներ, ԵԱՏՄ անդամ երկրներից գործող օրենսդրության պահանջների խախտմամբ՝ առանց փորձաքննության և Առողջապահության նախարարության կողմից տրվող համապատասխանության հավաստագրի, մեծածախ ծավալներով ներմուծում, ազատորեն դրոշմապիտակավորում և իրացնում են բազմաթիվ՝ որակի, անվտանգության և արդյունավետության առումով կասկած հարուցող, ինչպես նաև հնարավոր չգրանցված, գրանցված, բայց որակազրկված, կեղծ, հոգեմետ և հսկվող դեղեր։ Ըստ այդմ, առանց Առողջապահության նախարարության կողմից փորձաքննության ենթարկվելու, ՀՀ պետական սահմանը անարգել հատելով՝ դեղերը միանգամից (ի տարբերություն 3-րդ երկրներից կատարվող ներմուծումների, երբ առանց Առողջապահության նախարարարության թույլտվության դեղերը չեն կարող մաքսազերծվել) տեղափոխվում են սեփական պահեստներ կամ [...]

Մանրամասն ➜


2019-ին ԱԱՏՄ-ն գրանցել է աշխատավայրում պատահած 22 դժբախտ դեպք, որից 5-ը՝ մահվան ելքով

15.01.2020

2019թ․ ընթացքում Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի (ԱԱՏՄ) աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վերահսկողության վարչությունը ստացել է տեղեկատվություն աշխատավայրում տեղի ունեցած 22 դժբախտ դեպքի վերաբերյալ, որոնց հետևանքով տուժել է 25 մարդ։ Դեպքերից 5-ը եղել է մահվան ելքով, 2 դեպքում աշխատողները ստացել են ծանր մարմնական վնասվածք, 18 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Տարբեր ծանրության վնասվածքներ ստանալու ամենամեծ մասը՝ 22-ից 9-ը, գրանցվել է հանքարդյունաբերության ոլորտում, որոնցից 1-ը՝ մահվան ելքով: 3 դեպք տեղի է ունեցել շինարարության ոլորտում՝ 1 մահվան ելքով, 5-ը՝ մշակող արդյունաբերության ոլորտում՝ 2 մահվան ելքով և 5-ը՝ սպասարկման ոլորտում՝ 1 մահվան ելքով: Աշխատավայրում վնասվածքներ ստանալու դեպքեր ամենահաճախը գրանցվել են «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ում՝ 22-ից 6-ը։ Հարկ է նշել, որ ԱԱՏՄ աշխատողների առողջության պահպանման և [...]

Մանրամասն ➜


Դպրոցներում ջերմաստիճանի ապահովման խախտումներ են արձանագրվել

13.01.2020

Հիմք ընդունելով ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին ուղղված բողոքն այն մասին, որ դպրոցում չի ապահովվում ՀՀ առողջապահության նախարարի համապատասխան հրամանով սահմանված ջերմաստիճանը, ԱԱՏՄ-ի կողմից հունվարի 10-ին հարուցվել է վարչական վարույթ, որի շրջանակում Երևանի Ավան վարչական շրջանի Դուրյան 24 հասցեում գործող «Գալինա Ստարովոյտովայի անվան թիվ 177 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում զննում է իրականացվել։ Մասնակի զննման արդյունքում արձանագրվել են մի շարք թերություններ։ Դպրոցի 8 մասնաշենքերում տեղակայված աշխարհագրության կաբինետում, 3 դասասենյակում և ռեկրեացիաներում (միջանցք) ժամը 15։00-16։00-ն ընկած ժամանակահատվածում արձանագրվել է հետևյալ պատկերը. N6/1 և N8/3 դասասենյակներում՝ 16°C, N7/2 դասասենյակում՝ 20°C, աշխարհագրության կաբինետում՝ 18, ռեկրեացիաներում՝ 14°C։ Բացի ջերմաստիճանի առումով առկա խնդիրներից՝ խախտումներ են արձանագրվել նաեւ սանհանգույցների մասով։ Զննման արդյունքում պարզվել է, որ 8 [...]

Մանրամասն ➜




Վերադառնալ