Մեկ ամսվա ընթացքում ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը կատարել է 668 մշտադիտարկում, որի հետևանքով 95 տնտեսվարողի մոտ Պարետի որոշմամբ կիրառվել է գործունեության կասեցում՝ 6 և 24 ժամով: Արտակարգ դրության պայմաններում աշխատելու թույլտվություն ունեցող տնտեսվարողների մոտ հիմնական խախտումները վերաբերել են աշխատողներին շնչադիմակներով չապահովելուն, ջերմաչափումներ չիրականացնելուն և ախտահանման սահմանված կարգը խախտելուն: Արտակարգ դրության օրերին աշխատանքի կազմակերպման, ծագած խնդիրների մասին Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը խոսել է Առաջին ալիքի տաղավարում:
Մանրամասն ➜Կառավարությունը հաստատել է առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից 2020թ․ տարեկան ծրագրով նախատեսված ստուգումների 14 ստուգաթերթերը Ստուգումները լինելու են առողջապահության, աշխատողների առողջության և անվտանգության ապահովման նկատմամբ՝ ռիսկի վրա հիմնված։ Ռիսկերը գնահատվել են նախապես հաստատված մեթոդաբանության համաձայն։ «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված են կառավարությանը ենթակա մարմինները, որոնց թվում են նաև ՀՀ օրենքի համաձայն ստուգում իրականացնող տեսչական մարմինները՝ այդ թվում Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը: «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1.1-ին մասի համաձայն՝ բոլոր ստուգումները, բացառությամբ որոշների, անցկացվում են բացառապես ստուգաթերթերի հիման վրա, որոնք հաստատում է ՀՀ կառավարությունը: Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն իր իրավասությունների շրջանակում մինչ [...]
Մանրամասն ➜ՀՀ պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, հիմնվելով ապրիլի 26-28-ը իրականացված մշտադիտարկումների արդյունքում կազմված արձանագրությունների վրա, որոշել է 24 ժամով արգելել հետևյալ տնտեսվարողներին պատկանող մասնաճյուղերի (հասցեներում իրականացվող) գործունեության ծավալումը՝ 1) «Սիթի» ՍՊԸ, ք. Երևան, Գարեգին Նժդեհ 13. 2) «Կալսի Բրազերս» ՍՊԸ, ք. Երևան, Արշակունյաց 44/1. 3) «Նարեկ Խաչատրյան» Ա/Ձ, ք. Երևան, Օհանովի 29/9. 4) «Հայբիզնեսբանկ» ՍՊԸ, ք. Երևան, Տերյան 69. 5) «Հայէկոնոմբանկ» ՍՊԸ, ք. Երևան, Ամիրյան 23/1. 6) «Սոս Նազարյան» Ա/Ձ, ք․ Եղեգնաձոր, Շահումյան 12/1. 7) «Ռոզա Կարապետյան» Ա/Ձ, ք․ Եղեգնաձոր, Նարեկացի 14/1. 8) «Վահագն Գրուպ» ՍՊԸ, ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Սևան, Սայաթ-Նովա 9/25, 26, 27. 9) «Զիմ» ՍՊԸ, ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Սևան, Նաիրյան 166 8. 10) «Գագիկ Ստեփանյան» ԱՁ, ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Սևան, Նաիրյան 143 13- 14: 2. Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի [...]
Մանրամասն ➜