
Երևան քաղաքի տարածքային կենտրոնի աշխատակիցները Երևանում առանձնակի խախտումներ չեն արձանագրել։ Հյուսիսային տարածքային կենտրոնի աշխատակիցները ստուգումներ իրականացրել են Դիլիջան և Իջևան քաղաքներում։ Ուսումնասիրությունն արվել է մի շարք ոլորտներում գործող տնտեսավարողների շրջանում։ Իսկ Արևմտյան տարածքային կենտրոնների տեսուչների ստուգայցը Սևանում գործող հյուրանոցներում և հանգստյան տներում գրեթե բոլոր դեպքերում արձանագրել է ախտահանման աշխատանքների խախտումներ։ Ոչ բոլոր կազմակերպություններն են պատշաճ պահպանում սանիտարահիգիենիկ կանոնները։ ԱԱՏՄ-ն հիշեցնում է՝ ՀՀ պարետի 230-Ն որոշմամբ՝ նոր կանոններ են սահմանվել մասնավորապես հյուրանոցների մարզասրահներում եւ լողավազաններում անվտանգության պահպանման համար։ Մասնավորապես, յուրաքանչյուր մարզասարքի կողքին՝ տեսանելի վայրում, անհրաժեշտ է ապահովել ալկոհոլային հիմքով ախտահանիչներով տարաների առկայություն։ Կրկին հորդորում ենք խստագույնս պահպանել [...]
Մանրամասն ➜
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի տեսուչների նախորդ օրերի մշտադիտարկման արդյունքում արձանագրած խախտումների հիմքով՝ այսօր 24 ժամով արգելվել է Դիլիջանում, Իջևանում, Սևանում եւ Գյումրիում գործող մի շարք հյուրանոցների կողմից անձանց ընդունելությունը։ Այդ տնտեսավարողներն են՝ «Հակոբ Գրիգորյան Արամի» Ա/Ձ, «Ալվարդ Մարկոսյան Անուշավանի» Ա/Ձ, «Կարեն Օքմինյան Սոսի» Ա/Ձ, «Սուսան Խոջումյան» Ա/Ձ, «Գլաձոր համալիր» ՍՊԸ, «Խոլոդոկ» ՍՊԸ, «Աննա Գալուստյան» Ա/Ձ, «Նախագիծ-հենք» ՍՊԸ, «Մարինա Կիրակոսյան» Ա/Ձ, «Արթ Բիլ» ՍՊԸ, «Ազատ Ստեփանյան» Ա/Ձ։ Հանգստյան այս շրջանում ԱԱՏՄ-ն առավել մեծ ուշադրության է առնում հյուրանոցները, հանգստյան տները։ Հայտնաբերված հիմնական խախտումներն առնչվում են ջերմաչափման, ախտահանման գործընթացներին եւ դրանց գրանցման մատյանների վարմանը, առկա չեն դիմակների համար նախատեսված փակվող աղբամաններ, բացակայել են իրազեկման պաստառները և այլն: Մասնագետները մանրակրկիտ ուսումնասիրում են [...]
Մանրամասն ➜
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն անցկացրել է ԱԱՏՄ ղեկավարին կից ստեղծված խորհրդակցական խմբի հերթական հեռավար նիստը․ աշխատանքային իրավունքների պաշտպանության թեմայով այն առաջինն էր։ Կարևորելով պետություն-մասնավոր հատված երկխոսությունը՝ խորհրդակցական այս խմբում ներգրավվել են ներկայացուցիչներ նաեւ մի շարք ընկերություններից, օրենսդիր մարմնից, գործատուների միությունից, արհմիությունների կոնֆեդերացիայից եւ բուհերից։ Խմբի ձևավորման նպատակը տեսչական մարմնի գործունեության արդյունավետության բարձրացումն է, ինչը կարեւորվում է հատկապես այս շրջանում՝ կապված աշխատանքային իրավահարաբերությունների կարգավորման ոլորտում տեսչականի գործառույթների ընդլայնման հետ։ ▪️Նիստի օրակարգի հիմնական թեման վերաբերել է ԱԱՏՄ նոր գործառույթներին, համավարակի շրջանում նկատված աշխատանքային իրավունքի խնդիրներին, նաև` առաջիկա անելիքներին: Մեծապես գնահատելով խմբում ընդգրկված մասնագետների պատրաստակամությունը՝ ԱԱՏՄ [...]
Մանրամասն ➜