Արտակարգ դրության ժամանակ կորոնավիրուսային հիվանդության (COVID19) ախտորոշման նպատակով ՊՇՌ հետազոտություններ իրականացնող լաբորատորիաներում դիտարկումներ (այդ թվում՝ որակի արտաքին հսկողություն) իրականացնելու նպատակով կստեղծվի մասնագիտական խումբ․ սահմանված է պարետի N 220-Ն որոշմամբ։ Դրանում կընդգրկվեն մասնագետներ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից (3), ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից» (2), էկոնոմիկայի նախարարության «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ-ից (2)։ ԱԱՏՄ-ն հիշեցնում է՝ պարետի 104 որոշմամբ՝ ՀՀ ողջ տարածքում արգելվում է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման նպատակով պոլիմերազային շղթայական ռեակցիայի մեթոդով լաբորատոր հետազոտությունների իրականացումն այն լաբորատորիաներում, որոնք չունեն տեխնիկական բավարար հագեցվածություն, բավարար թվով և որակավորմամբ մասնագետներ, ինչպես նաև [...]
Մանրամասն ➜❗️❗️Հայաստանի Հանրապետություն մուտք գործելիս ինքնամեկուսացման պարտադիր պահանջում պարետի որոշամբ փոփոխություն է կատարվել։ Ըստ այդմ՝ ինքնամեկուսացումից կարող են ազատվել հետևյալ անձինք. 1. պետական, պաշտոնական և աշխատանքային այցերով օտարերկրյա պատվիրակությունների կազմում ժամանողները, 2. դիվանագիտական ներկայացուցչությունների, հյուպատոսական հիմնարկների ներկայացուցիչների և նրանց ընտանիքի անդամները, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները և նրանց ընտանիքի անդամները, 3. առողջապահական, ռազմական ու անվտանգության, տնտեսական արտադրական անհետաձգելի կարիքների առկայության հիմքով հրավիրված անձինք, 4. պետության կողմից իրականացվող ենթակառուցվածքային ծրագրերի շրջանակներում աշխատանքներ կատարելու կամ ծառայություններ մատուցելու նպատակով ժամանողները, 5. այլ բացառիկ հիմքերով պարետի թույլտվության հիման վրա: Վերոնշյալ դեպքերում արտերկրից ՀՀ ժամանող անձինք իրավունք ունեն ժամանելուց հետո [...]
Մանրամասն ➜Նոր Նորքում անվտանգության նորմերի պահպանման ինչ պատկեր է արձանագրել ԱԱՏՄ ուժեղացված ստուգայցը. «Լուրերի» անդրադարձը։
Մանրամասն ➜