azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու

Նորություններ


ԱԱՏՄ ուժեղացված ստուգայցերը` Դիլիջանում եւ Իջևանում

24.07.2020

  Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն ուժեղացված ստուգայցերը շարունակում է նույն տեմպով, քանի դեռ համավարակի տարածման ռիսկերը շարունակում են բարձր մնալ։ Դրանք այսօր ընթացել են Դիլիջանում եւ Իջևանում։ Դիլիջան քաղաքում ԱԱՏՄ տեսուչները դիտարկել են շուրջ 40 տնտեսավարողի գործունեություն՝ մթերային, հագուստի, տնտեսական խանութներում, դեղատներում և այլն: Անվտանգության նորմերի խախտումներ չեն արձանագրվել։ Իջևանում դիտարկված շուրջ 70 տնտեսավարողից 6-ի կասեցման միջնորդություն կներկայացվի պարետատուն: Դրանց մոտ հիմնականում արձանագրվել են ախտահանման լուծույթների ու ջերմաչափման գրանցամատյանների հետ կապված թերացումներ. դրանք կամ ճիշտ չեն լրացվել, կամ ընդհանրապես բացակայել են: Պարետի սահմանած անվտանգության բոլոր կանոնները դիտարկվում են ամենայն խստությամբ, քանի որ դրանց համակցված պահպանման դեպքում միայն կարելի է բացառել վիրուսի տարածման հավանականությունը։ ԱԱՏՄ-ն մեկ անգամ ևս հորդորում է [...]

Մանրամասն ➜


Կասեցումները նվազում են, ուժեղացված ստուգայցերը՝ ոչ․ ԱԱՏՄ Կասեցումներ՝ Երևանում և մարզերում

24.07.2020

ԱԱՏՄ-ն այսօր ևս շարունակել է ժամանակավոր արգելք կիրառել համավարակի տարածումը կանխելու նպատակով սահմանված անվտանգության կանոնների խախտումներ թույլ տված տնտեսավարողների հանդեպ։ Վիճակագրությունը փաստում է՝ խախտումները զգալիորեն նվազել են, ըստ այդմ՝ նվազման կայուն միտում են գրանցում նաև կասեցումները։ Այսուհանդերձ, առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն ուժեղացված ստուգայցերը շարունակում է նույն տեմպով, քանի դեռ համավարակի տարածման ռիսկերը շարունակում են բարձր մնալ։ Սահմանված բոլոր կանոնները դիտարկվում են ամենայն խստությամբ, քանի որ դրանց համակցված պահպանման դեպքում միայն կարելի է բացառել վիրուսի տարածման հավանականությունը։ Այսօր Երևանում կասեցված տնտեսավարողների թվում են «Քանաքեռի Կարի Ֆաբրիկա» ՍՊԸ-ն, Ֆաբելիկ Զակավկազյե ընկերությունը, «Շոկո» և «Նոութ.ԱՄ» խանութները և ոչ միայն։ ԱԱՏՄ տարածքային կենտրոնների աշխատանքային խմբերն այսօր Գյումրիում և Կապանում ևս գործունեության արգելք են [...]

Մանրամասն ➜


ԱԱՏՄ-ն այսուհետ իրավունք ունի միջոցներ ձեռնարկել աշխատողների խախտված իրավունքները վերականգնելու ուղղությամբ

24.07.2020

Արտակարգ դրության հետևանքով ստեղծված իրավիճակում կատարված փոփոխությունների արդյունքում՝ ԱԱՏՄ-ն այսուհետ գրավոր դիմումի առկայության պարագայում իրավունք ունի քննարկել և օրենքով սահմանված կարգով անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել աշխատողների խախտված իրավունքները վերականգնելու ուղղությամբ: Միաժամանակ, նպատակ ունենալով ստեղծված իրավիճակում երաշխավորել աշխատողների աշխատանքային իրավունքների պաշտպանությունը, սահմանվել է, որ համաճարակի կամ դրա հետևանքների վերացման ժամանակահատվածում ստացված գրավոր դիմումի առկայության դեպքում ոլորտի լիազորված տեսչական մարմինը պետական վերահսկողություն է իրականացնում գործատուների կողմից աշխատանքային օրենսդրության, կոլեկտիվ և աշխատանքային պայմանագրերի պահանջների կատարման նկատմամբ։

Մանրամասն ➜




Վերադառնալ