azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու

Նորություններ


Հյուրանոցներում և հանգստյան տներում շարունակում են արձանագրվել անվտանգության կանոնների խախտումներ

20.08.2020

  ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը շարունակում է ուշադրության կենտրոնում պահել անվտանգության նորմերի պահպանումը ՀՀ մարզային տնտեսավարողների մոտ։ ԱԱՏՄ արևմտյան տարածքային կենտրոնի մասնագետները մշտադիտարկումները շարունակել են Աղվերանի խոշոր հյուրանոցներում և հյուրատներում։ Այստեղ զգալի խախտումներ են գրանցվել՝ չեն եղել սահմանված թվով ոտնակով փակվող աղբամաններ, որոշ հյուրանոցներում աշխատակիցների սնվելու համար չի հատկացվել առանձին տարածք, ախտահանինչ նյութերը չեն համապատասխանել սահմանված պահանջներին, իսկ ախտահանման գործընթացն իրականացվել է ոչ պատշաճ, գրանցամատյանները համապատասխան ձևաչափով չեն լրացվել, բացակայել են նաև իրազեկման պաստառները։ Այս տարածքում գործող մի շարք հանգստյան տների վերաբերյալ կասեցման միջնորդություն կներկայացվի պարետին։ ԱԱՏՄ հյուսիսային տարածքային կենտրոնի աշխատակիցները Վանաձոր քաղաքում դիտարկել են կարի խոշոր արտադրամասերը, հյուրանոցներն ու խանութները։ [...]

Մանրամասն ➜


Աշխատանքային իրավունքի պաշտպանության խնդրով՝ արդեն շուրջ 40 դիմում-բողոք․ համավարակի շրջանում ինչպես են ընդլայնվել ԱԱՏՄ գործառույթները

20.08.2020

Համավարակի շրջանում ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինն  արդեն ստացել է աշխատանքային իրավունքների պաշտպանությանն առնչվող շուրջ 40 դիմում-բողոք։ Դրանք վերաբերել են հարկադիր պարապուրդի համար չվճարելուն, աշխատավարձը չհաշվարկելուն ու չվճարելուն, վերջնահաշվարկ չկատարելուն, աշխատանքից անհիմն ազատելուն և աշխատանքային պայմանագրի լուծման կարգը չպահպանելուն։ «Աշխատանքային իրավունքները՝ համավարակի ընթացքում» խորագրով հեռավար քննարկմանը՝ կազմակերպված «Կանանց Իրավունքների Տուն» ՀԿ-ի կողմից, այս տվյալները ներկայացրել է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Աշխատանքի վերահսկողության վարչության ավագ տեսուչ Ալվարդ Արշակյանը։ Համավարակով պայմանավորված՝ աշխատանքային իրավահարաբերություններում օրակարգ եկան մի շարք խնդիրներ, առաջացավ նոր մոտեցումների, օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտություն։ Ըստ այդմ՝ ձեռնարկվեցին մի շարք հրատապ քայլեր։ Տեսչականի գործառույթները, համավարակով [...]

Մանրամասն ➜


Վերահսկողական աշխատանքները շարունակում ենք ոչ միայն Վանաձորում գործող տեքստիլներում. Ա․ Ասոյան

20.08.2020

Կառավարության այսօրվա նիստում Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը նշել է, որ ոչ միայն Վանաձոր քաղաքում գործող տեքստիլներում, այլև ընդհանուր առմամբ այդ ոլորտում վերահսկողական աշխատանքները շարունակում են: Ավելի վաղ, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հիշեցրել էր, որ նախարարությունը թեստավորման աշխատանքներ է սկսել տնտեսվարողների շրջանում և Լոռու մարզում արված պրոակտիվ թեստավորումների արդյունքները գրեթե բոլոր ձեռնարկություններում զրոյական դրական արդյունք են ցույց տվել՝ բացառությամբ տեքստիլի երկու խոշոր ֆաբրիկաների: Նրանցից մեկում 200 նմուշից 50-ը դրական է եղել: «Մեր սահմանած կանոնները, օրինակ՝ պարտադիր ջերմաչափում, փակ աղբամանների տեղադրում, սոցիալական հեռավորության պահպանում աշխատատեղերի միջև, պահպանվում են: Ամենայն հավանականությամբ, վարակակիրները, որոնք հայտնվում են տեքստիլ արդյունաբերության ոլորտում, հնարավոր է, որ վարակը դրսից են [...]

Մանրամասն ➜




Վերադառնալ