Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի Մեղրիի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետում վերահսկողական աշխատանքներ իրականացնող աշխատակիցների թիվը համալրվել է։ Վերջին օրերին եւս 2 աշխատող է գործուղվել՝ այս անցակետով երկիր մուտք գործողների հանդեպ զննումներն ու հարցումներն առավել մեծ թիմով իրականացնելու նպատակով։ Տեսչական մարմինը պետական սահմանին (օդային, ավտոճանապարհային, երկաթուղային) սահմանային բժշկասանիտարական բոլոր հսկիչ կետերում, այդ թվում եւ՝ Մեղրիի անցակետում, հունվարի 24-ից անցել է վերահսկողական աշխատանքների ուժեղացված ռեժիմի՝ կանխելու կորոնավիրուսի հնարավոր ներթափանցումը։ Միաժամանակ, Մեղրիի հսկիչ կետում ներկայում տեխնիկական վերազինման եւ ԱԱՏՄ սահմանային անցակետը նոր՝ առավել հարմար վայրում տեղակայելու ուղղությամբ աշխատանքներ են ընթանում։ Կորոնավիրուսի ներթափանցումը ՀՀ կանխարգելելու նպատակով շարունակվում է ԱԱՏՄ-ի կողմից ուժեղացված հսկողությունն ինչպես Չինաստանից ժամանած, [...]
Մանրամասն ➜Ինչ ստուգումներ է անցկացնելու այս տարի Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը։ Որոնք են առաջնահերթորեն լուծման ենթակա խնդիրներն, ու առկա են արդյոք այդպիսիք տեսչական մարմնի ներսում:
Մանրամասն ➜Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը տեղեկացնում է, որ սկսած 2020 թ. փետրվարի 23-ից ժամանակավորապես դադարեցվում է հյուպատոսական բաժնի աշխատանքը՝ քաղաքացիների հերթագրումը և ընդունելությունը: Դեսպանությունը հայցում է քաղաքացիների ներողամտությունը պատճառված անհարմարությունների համար: Հյուպատոսական բաժնի աշխատանքի վերսկսման վերաբերյալ ՀՀ դեսպանությունը լրացուցիչ կտեղեկացնի:
Մանրամասն ➜