azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու

Նորություններ


ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը խստորեն հորդորում է պահպանել ջեռուցման նորմերն ուսումնական հաստատություններում

08.01.2020

Դպրոցներում ու մանկապարտեզներում դասապրոցեսի մեկնարկին ընդառաջ` ԱԱՏՄ-ն ուսումնական հաստատություններին խստորեն հորդորում է պահպանել ջեռուցման նորմերը։ Առնվազն 18-22 աստիճան ցելսիուս ջերմաստիճան պետք է ապահովվի դասարաններում, ուսումնական կաբինետներում, դասախոսությունների լսարանում, գրադարանում, բուժկետում (բժշկի կաբինետ), մարզադահլիճի հանդերձարաններում, լաբորատորիաներում, խմբակային պարապմունքների սենյակներում, հանդիսությունների դահլիճում։ Արգելվում է ջեռուցումը վառարաններով։ Ինչպե՞ս պետք է կազմակերպվի դպրոցների ջեռուցումը, քանի՞ աստիճան պետք է լինի դասասենյակում։ Առողջապահության նախարարի 12-Ն հրամանով սահմանվում են դպրոցներին ներկայացվող պահանջները: Հրամանը ստորագրվել է 2017 թվականի մարտի 28-ին: Օրենքն ուժի մեջ է մտել նույն տարվա մայիսի 12-ից։ Ինչպե՞ս պետք է կազմակերպվի դպրոցների ջեռուցումը, քանի՞ աստիճան պետք է լինի դասասենյակում։ Նախարի հրամանի 4-րդ գլխով սահմանվում են շահագործվող [...]

Մանրամասն ➜


Պետական սահմանի անցման կետերում գրանցվել է վարակիչ հիվանդության կասկածով մի քանի անձանց մուտքը երկիր․ Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմին

08.01.2020

Ամանորի շրջանում Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինն աշխատել է ուժեղացված ռեժիմով։ Ելնելով հանգստի շրջանում երկրից մեկնողների ու երկիր ժամանողների մեծ հոսքից՝ սահմանային հսկիչ կետերում, հատկապես դեպի Վրաստան մուտք ու ելքը հսկող Բագրատաշենի, Բավրայի, Այրում-Ջիլիզայի եւ Գոգավան-Պրիվոլնոյեի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերում ուժեցված հսկողություն է իրականացվել երկիր ժամանողների հանդեպ՝ ուշադրության առնելով վարակիչ հիվանդություններին բնորոշ կլինիկական նշանները եւ ավտոմատ ջերմաչափում կատարելով։ Հսկողության ընթացքում ավտոմատ ջերմաչափման արդյունքում պետական սահմանի անցման կետում գրանցվել է վարակիչ հիվանդության կասկածով մի քանի անձանց մուտքը երկիր․ բոլորն էլ ժամանել են Վրաստանից։ ԱԱՏՄ սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերի համաճարակաբանները Բավրայի եւ Այրում- Ջիլիզայի սահմանային բժշկասանիտարական հսկման կետերում 5 անձի մոտ արձանագրել են բարձր ջերմության առկայություն, [...]

Մանրամասն ➜


Հարգելի քաղաքացիներ,

28.12.2019

Անցած տարին առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի համար չափազանց կարևոր տարի էր։ Կարևոր էր սկսվող և հաջորդող տարիների աշխատանքներ իրականացնելուն պատշաճ նախապատրաստվելու, վերադասավորվելու, անելիքները պլանավորելու և կազմակերպվելու առումով։ Մեր հանրության համար չափազանց կարևոր ոլորտներում վերահսկողություն իրականացնելու լիազորություն ու պարտականություն ունեցող կառույցը, ցավոք, ժառանգել եմ բարդ ու չլուծված խնդիրների մեծ պաշարով։ Պաշտոնը ստանձնելուցս ընդամենը օրեր հետո, երբ մարզային այցերից, գույքագրումից հետո բացահայտեցի, որ մեր Տեսչական մարմնի հաստատված 280 հաստիքից համալրված է 193-ը, իսկ այդքան աշխատակցից 82-ը չունի համակարգիչներ, սեղաններ, գրասենյակային և այլ նվազագույն աշխատանքային պայմաններ։ Չկար հաստատված գործունեության ծրագիր, չկար ստուգումների տարեկան ծրագիր, կանոնակարգված չէին սահմանային հսկիչ կետերի աշխատանքները, չունեինք բողոքների ընդունման կարգ, վարույթների վարման [...]

Մանրամասն ➜




Վերադառնալ