azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու

Նորություններ


ԱԱՏՄ Բագրատաշենի սահմանային բժիշկներն աշխատում են 24/7 ռեժիմով

06.04.2020

Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի Բագրատաշենի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետից հունվարի 24-ից մինչ օրս հոսպիտալացման 41 դեպք է գրանցվել։ Սահմանային անցակետում ուժեղացված վերահսկողության շրջանակում աշխատակիցներն իրականացնում են ընթացիկ աշխատանքներ՝ բեռնատարների վարորդների ջերմաչափում, հասցեական քարտերի լրացում, անհրաժեշտության դեպքում` հոսպիտալացում։ Վերահսկվում են ախտահանման աշխատանքները։ Առաջին գծում մասնագետներն աշխատում են 24/7 ռեժիմով։ Այս անցակետով ներկայում թույլատրված է բեռնատարների ելումուտն ու ՀՀ քաղաքացիների վերադարձը։

Մանրամասն ➜


ԱԱՏՄ-ին նվիրաբերվել է ջերմաչափիչ նոր սարք

03.04.2020

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի և Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի գործընկերության շրջանակում վերջինս նվիրաբերել է ջերմաչափիչ նոր սարք, որը համալրել է տեսչական մարմնի տեխնիկական բազան և թույլ է տալիս ջերմաչափել ՀՀ օդային եւ ցամաքային սահմանը հատող ցանկացած անձի։ Նոր ջերմաչափը տեղադրվել է ՀՀ ԱԱՏՄ բժշկասանիտարական հսկիչ կետում` բարելավելու ընթացիկ աշխատանքը։ Այն ապահովում է հեռահար ավտոմատ ջերմաչափում, ինչը թույլ է տալիս պարզել` ՀՀ մուտք գործող ուղեւորահոսքում ջերմող անձ կա՞, թե՞ ոչ։ Ըստ ընթացակարգի՝ ջերմող անձինք առանձնացվում են մյուս ուղևորներից, եւ նրանց մոտ ուսումնասիրվում է վարակիչ հիվանդություններին բնորոշ կլինիկական ախտանշանների առկայությունը։ ՄԱԶԾ-ի Հայաստանյան Գրասենյակ

Մանրամասն ➜


ՀՀ Պարետի որոշմամբ՝ վեց ժամով կասեցվել է մի շարք տնտեսվարողների գործունեությունը

29.03.2020

ՀՀ Պարետի որոշմամբ՝ վեց ժամով կասեցվել է Սիսիանի, Գորիսի, Արմավիրի, Վանաձորի եւ Երեւանի շուրջ 1 տասնյակ տնտեսվարողների գործունեությունը, այդ թվում՝ սուպերմարկետների խոշոր ցանցերի մասնաճյուղեր, մթերային խանութներ։ Որոշման հիմքում Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի մշտադիտարկման արդյունքներն են։ Արձանագրվել են Պարետի ցուցումով հաստատված ուղեցույցի մի շարք խախտումներ, մասնավորապես, Հաճախորդների հետ անմիջական շփում ունեցող աշխատակիցներից շատերը դիմակ չեն կրել, Առկա չեն եղել օգտագործված դիմակները նետելու համար փակվող աղբամաններ (դրանք նետված են եղել բաց աղբամանում), Առկա չեն եղել աշխատողների ջերմության չափման նշումներով գրանցամատյան եւ ջերմաչափ, Չի պահպանվել աշխատատեղերի եւ աշխատակիցների՝ միմյանցից առնվազն 2 մետր հեռավորություն պահպանելու պահանջը, Արտահագուստի համար հանդերձապահարաններ չեն նախատեսվել․ աշխատողների տնային հագուստը կախված է եղել բաց տարածքում։ Առողջապահական եւ [...]

Մանրամասն ➜




Վերադառնալ