azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու

Նորություններ


ԱԱՏՄ լիազորություններն ընդլայնվում են համաճարակի պայմաններում գործատու-աշխատող իրավահարաբերությունների կարգավորման մասով

29.04.2020

ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունել է ՀՀ կառավարության հեղինակած «ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթը: Հիմնական զեկուցող ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Արման Ուդումյանը նշել է, որ խմբագրական բնույթի առաջարկներ են ներկայացրել խորհրդարանի «Իմ քայլը» եւ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները. առաջարկների մեծ մասն ընդունվել է: Նախագծերի փաթեթով, մասնավորապես, Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնին արտակարգ դրության պայմաններում իրավունք է վերապահվում գրավոր դիմումների հիման վրա աշխատանքային իրավունքների նկատմամբ իրականացնել վերահսկողություն: Հարակից զեկույցում ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հերիքնազ Տիգրանյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը: [...]

Մանրամասն ➜


Խորհրդարանը քննարկում է համաճարակի պայմաններում գործատու-աշխատող իրավահարաբերություններին եւ ԱԱՏՄ լիազորություններն ընդլայնելուն առնչվող նախագիծ

29.04.2020

Խորհրդարանն ապրիլի 28-ի իր արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ քննարկել եւ ընդունել է ՀՀ կառավարության հեղինակած «ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթը: Հիմնական զեկուցող ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Արման Ուդումյանը նշել է, որ ստեղծված իրավիճակով պայմանավորված անհրաժեշտություն է առաջացել փոփոխություններ իրականացնել Աշխատանքային եւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքերում: Փոխնախարարի խոսքով` Աշխատանքային օրենսգրքում նախատեսվել են որոշ պարզաբանումներ եւ սահմանումներ, որոնք, ըստ զեկուցողի, կհեշտացնեն համաճարակի պայմաններում գործատու-աշխատող իրավահարաբերությունները: Նախաձեռնությամբ սահմանվում է հեռավար եղանակով իրականացվող աշխատանքի հասկացությունը, ինչպես նաեւ հեռավար եղանակով աշխատանքների կազմակերպման հնարավորության [...]

Մանրամասն ➜


Սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերի աշխատանքներն՝ ուշադրության կենտրոնում

28.04.2020

ՀՀ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանի հանձնարարությամբ վերջինիս օգնական Աշոտ Ասատրյանը, ԱԱՏՄ «Շիրակ» օդանավակայանի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետի պետ Վահե Անդրյանը, «Զվարթնոց» օդանավակայանի բժիշկ համաճարակաբաններ Հայկ Կարապետյանը և Արման Ավետիսյանն այցելել են սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետեր՝ Բագրատաշեն․ Բավրա, Այրում-Ջիլիզա, Գոգավան, Շիրակ։ Աշխատանքային այցի ընթացքում քննարկվել են աշխատանքային ընթացիկ հարցեր, ճշգրտվել են մասնագիտական և անհրաժեշտ պարագաների առկա քանակները։ Հունվարի 24-ից ԱԱՏՄ սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերն աշխատում են ուժեղացված ռեժիմով։

Մանրամասն ➜




Վերադառնալ