Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի հիգիենիկ, սանիտարահիգիենիկ եւ հակահամաճարակային բաժնի աշխատանքային թիմերը մշտադիտարկումներ են կատարել Գյումրու երկարատեւ խնամքի կենտրոններում: Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի եւ պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ հաստատությունում դեռ նախորդ ամիս կորոնավիրուսի դեպքեր էին արձանագրվել: Մանրամասները՝ Ցայգ ՀԸ տեսանյութում
Մանրամասն ➜Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ներկայացուցիչներն այսօր ստուգայցեր իրականացրին Գյումրու տարեցների խնամքի կենտրոնում ու երեխաների խնամքի գիշերօթիկում։ Այս երկու փակ հաստատություններում ավելի վաղ կորոնավիրուսի դեպքեր էին արձանագրվել, ինչպես անձնակազմի այնպես էլ շահառուների շրջանում։ Տեսչական մարմնի հիգիենիկ, համաճարակային վերահսկողության բաժնի պետ Անահիտ Զատիկյանն ասաց, որ իրենք ոչ թե կորոնավիրուսով հիվանդների առողջական վիճակն են ստուգում, այլ թե որքանով են հաստատություններում պահպանվում պարետի կողմից սահմանված անվտանգության նորմերը:
Մանրամասն ➜ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանի նախաձեռնությամբ և մասնակցությամբ՝ տեսակապի միջոցով կայացել է ԱԱՏՄ ղեկավարին կից խորհրդակցական աշխատանքային խմբի անդրանիկ նիստը: Օրակարգի հիմնական հարցն առնչվում էր համաճարակի տարածումը կանխելուն ուղղված վերահսկողական աշխատանքներին, մասնավորապես, նաեւ հունիսին տասնյակ բուժհաստատություններում ստուգայցերի արդյունքներին։ Հետևել է հարց ու պատասխան, մասնագիտական քննարկում։ Հակոբ Ավագյանը նիստի բացման խոսքում, կարևորելով պետություն-մասնավոր հատված երկխոսությունը, շեշտել է, որ խումբը ձևավորվել է տեսչական մարմնի ղեկավարի նախաձեռնությամբ՝ նպատակ ունենալով բարձրացնելու տեսչական մարմնի գործունեության արդյունավետությունը։ Խմբի ձևավորման հիմնական նպատակն, ըստ ԱԱՏՄ ղեկավարի, ոլորտի փորձառու և առաջադեմ մասնագետների ներգրավմամբ աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման բնագավառին առնչվող խնդիրների շուրջ [...]
Մանրամասն ➜