azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու

Նորություններ


Հատուկ ուշադրություն դարձնել հյուրանոցների սանիտարական և հիգիենիկ պատշաճ վիճակին․ ԱԱՏՄ-ն հորդորում է

25.12.2019

Ամանորին ընդառաջ հյուրանոցային տնտեսության օբյեկտներում այցելուների մեծ ներհոսքը նկատի առնելով՝ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը տնտեսվարողներին հորդորում է խստագույնս պահպանել սանիտարահամաճարակային անվտանգության օրենսդրության պահանջների ու նորմերի ճիշտ կիրառումը՝ անձնակազմի և այցելուների առողջության պահպանման նպատակով։ Դրանց պահպանումը թույլ կտա կանխել վարակների տարածումը եւ հանգիստը լիարժեք անցկացնել։ Միաժամանակ, իրազեկելու նպատակով քաղաքացիների ուշադրությունն ենք հրավիրում հյուրանոցներում սանիտարական և հիգիենիկ պատշաճ վիճակին առնչվող մի շարք նորմերի վրա։ ՀՀ օրենսդրությամբ սահմանված սանիտարական և համաճարակաբանական նորմերի ու կանոնների պահանջների համաձայն, մասնավորապես, հյուրանոցային տնտեսության օբյեկտներում պարտադիր պետք է առկա լինեն առաջին բուժօգնության արկղիկներ: Ծխելը չարգելող սրահներում պետք է անխափան գործի օդափոխիչ համակարգը, Օրական մեկ անգամ պետք է իրականացվի [...]

Մանրամասն ➜


Շնորհակալագրեր՝ ԱԱՏՄ աշխատանքը լավագույնս լուսաբանելու համար

24.12.2019

Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը շնորհակալագրեր է հանձնել անցնող տարում ԱԱՏՄ-ի աշխատանքը համակողմանի, բարեխիղճ և ամենաակտիվը լուսաբանած 3 լրատվամիջոցի։ Վերջիններիս ընտրությունը հիմնավորվել է լրատվահոսքի մոնիթորինգի արդյունքներով, ըստ որոնց՝ անցնող տարվա ընթացքում ԱԱՏՄ-ին առնչվող տեղեկատվություն ամենաշատը հաղորդել են «Իրավաբան.net», ապա՝ Lragir.am լրատվական կայքերը։ Տեսչական մարմնի գործունեությունը 2019 թվականի ընթացքում լուսաբանելիս բարեխիղճ եւ վստահելի մոտեցում ցուցաբերելու համար շնորհակալագրի է արժանացել նաեւ «Արմենպրես» լրատվական գործակալությունը։ ԱԱՏՄ ղեկավար Հակոբ Ավագյանը, շնորհակալություն հայտնելով արդյունավետ համագործակցության համար, հույս է հայտնել, որ եկող տարվա համար ծրագրված ծանր ու պատասխանատու աշխատանքը եւս կլինի լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում։ «Շնորհակալ կլինենք թե արվող աշխատանքի արդյունքները նկատելու, եւ թե քննադատական [...]

Մանրամասն ➜


ԱԱՏՄ աշխատակիցներն այցելել են հարավային սահմանապահ զորամաս. Ամանորի նվերներ ԱԱՏՄ-ի կողմից՝ սահմանապահ զորամասի զինվորներին

23.12.2019

Ամանորին ընդառաջ ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի աշխատակազմը սեփական նախաձեռնությամբ եւ ՀՀ պաշտպանության նախարարության հետ համաձայնությամբ, ի լրումն ՊՆ-ի կողմից տրամադրվող խնամքի միջոցների, հարավային զորամասերից մեկի զինվորներին նվերներ է հանձնել։  

Մանրամասն ➜




Վերադառնալ