azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու

Նորություններ


ԱԱՏՄ տարածքային կենտրոնները շարունակում են դիտարկել մարզային տրանսպորտի ախտահանման աշխատանքները

27.03.2020

ՀՀ ԱԱՏՄ Արևմտյան տարածքային կենտրոնի մասնագետները դիտարկել են Գեղարքունիքի մարզի Գավառ տրանս ՍՊԸ-ի միջքաղաքային, ներմարզային և ներհամայնքային տրանսպորտի ախտահանման աշխատանքները։ ԱԱՏՄ մասնագետները տեղում իրազեկում եւ ուղղորդում են վարորդներին՝ անհրաժեշտ անհատական պաշտպանիչ միջոցներով և ախտահանող նյութերով ապահովված լինել, ավտոմեքենան պարտադիր ախտահանել և սրահն օդափոխել։ Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի Արևելյան տարածքային կենտրոնի աշխատողները կորոնավիրուսի #covid19 դեմ պայքարի կանխարգելիչ միջոցառումների շրջանակներում կաթնամթերքի, հացաբուլկեղենի արտադրամասերում և մթերային խանութներում իրականացրել են մշտադիտարկում` վերահսկելով ախտահանման աշխատանքները։ Տրվել են վիրուսի տարածման կանխարգելիչ աշխատանքներն արդյունավետ իրականացնելու ցուցումներ: Արևելյան տարածքային կենտրոնի կողմից դիտարկվել է, մասնավորապես, նաեւ Գորիս համայնքում ուղևորափոխադրող տրանսպորտային միջոցների ախտահանման [...]

Մանրամասն ➜


Ի՞նչ սարքերով է ԱԱՏՄ թիմը դիմավորում ՀՀ օդային եւ ցամաքային սահմանը հատողներին

26.03.2020

  Կորոնավիրուսային վարակի տարածմամբ պայմանավորված՝ Հայաստան ժամանելիս սահմանային անցակետերում ՀՀ քաղաքացիները և օտարերկրացիներն անցնում են ինտենսիվ զննման ընթացակարգեր, և համապատասխան համախտանիշերի հայտնաբերման պարագայում տվյալ անձի/անձանց նկատմամբ կիրառվում է հոսպիտալացում, մեկուսացում (ինքնամեկուսացում) և/կամ այլ սահմանափակող միջոցառումներ: Կորոնավիրուսի համաճարակի բարձր ռիսկային գոտու երկրներից ժամանողների նկատմամբ կիրառվելու են պարտադիր ինքնամեկուսացման կամ հատուկ նախատեսված կարանտինային տարածքներում կարանտինային ռեժիմներ: Սահմանը հատողներն այժմ ստորագրում են համապատասխան ծանուցման տակ այն մասին, որ իրենք տեղեկացվել են ինքնամեկուսացման պարտադիր պայմանի մասին։ Մեկուսացման, ինքնամեկուսացման պահանջի խախտումը ենթադրում է պատասխանատվության կիրառում։ ❓❗️ Ի՞նչ սարքեր են, որոնցով ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի թիմը դիմավորում է ՀՀ օդային եւ ցամաքային սահմանը [...]

Մանրամասն ➜


ԱԱՏՄ տարածքային կենտրոնները վերահսկողական աշխատանքներ են իրականացնում արտակարգ դրության պայմաններում գործող կազմակերպություններում

26.03.2020

ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի (ԱԱՏՄ) տարածքային կենտրոնները վերահսկողական աշխատանքներ են իրականացնում արտակարգ դրության պայմաններում գործելու թույլտվություն ունեցող մի շարք կազմակերպություններում։ ԱԱՏՄ Երեւան քաղաքի տարածքային կենտրոնի աշխատակիցների խումբը Հայաստանի էլեկտրական ցանցեր ՓԲԸ (ՀԷՑ) աշխատակիցներին տեղափոխող ավտոբուսի ախտահանման գործընթացի վերահսկողական դիտարկում է անցկացրել։ ՀԷՑ վարչական շենքում կատարվող ախտահանման աշխատանքները ևս դիտարկվել են։ ԱԱՏՄ մասնագետները նաեւ իրազեկում եւ ուղղորդում են՝ ապահովված լինել անհրաժեշտ անհատական պաշտպանիչ միջոցներով և ախտահանող նյութերով, տարածքներն ու ավտոմեքենաները պարտադիր ախտահանել և սրահն օդափոխել։         

Մանրամասն ➜




Վերադառնալ