Գործատուն օրենք է խախտում, եթե մերժում է հայրության արձակուրդ գնալու Ձեր դիմումը
Երեխայի ծնվելու օրվանից հետո՝ 30 օրվա ընթացքում, նորածնի հոր ցանկությամբ տրամադրվում է հինգ աշխատանքային օր տևողությամբ վճարովի արձակուրդ, որի յուրաքանչյուր օրվա համար գործատուն վճարում է աշխատողի միջին օրական աշխատավարձի չափով:
Եթե խախտվել է Ձեր աշխատանքային իրավունքը, զանգե՛ք 81-07 կարճ համարին և հայտնեք այդ մասին ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին։
——————————————————
Աշխատանքային իրավունքների մասին այս արշավը համատեղ իրականացնում են ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը և ՄԱԿ-ի կանանց հարցերով հայաստանյան գրասենյակը (@UN Women Armenia), որն իրականացվում է «Կանանց տնտեսական հզորացում Հարավային Կովկասում» (WEESC) ծրագրի շրջանակներում։
Վերադառնալ