ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Հարավային տարածքային կենտրոնի մասնագետներն իրազեկման սեմինարներ են անցկացրել Սիսիան և Եղեգնաձոր քաղաքների տնտեսավարողների ներկայացուցիչների համար։
Հարավային տարածքային կենտրոնի պետ Հովսեփ Առաքելյանը ներկայացրել է Տեսչական մարմնի գործառույթներն ու լիազորությունների շրջանակը։
Սեմինարին ներկայացվել են բժշկական օգնության և սպասարկման, դեղերի շրջանառության, հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության, ինչպես նաև աշխատանքային օրենսդրության, ներառյալ աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման ոլորտներին առնչվող մի շարք իրավական ակտեր։
Տեղի է ունեցել քննարկում․ Տեսչական մարմնի ներկայացուցիչները պատասխանել են երեք տեսնյակից ավելի մասնակիցների հարցերին։