թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու

Քաղաքացիների ընդունելություն

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՄՈՏ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՐԳԸ

Քաղաքացիների ընդունելությունը կազմակերպում է Տեսչական մարմնի ղեկավարի օգնականը: Հերթագրման համար քաղաքացին կարող է անձամբ ներկայանալ Տեսչական մարմնի ղեկավարի ընդունարան և խնդրի վերաբերյալ հանձնել գրավոր դիմում, որի մեջ պարտադիր կարգով նշվում է դիմումատուի փոստային հասցեն և հեռախոսահամարը` նրա հետ հետադարձ կապն ապահովելու նպատակով: Քաղաքացիները կարող են դիմում ուղարկել նաև info@hlib.am էլեկտրոնային փոստին, պաշտոնական ֆեյսբուքյան էջին կամ զանգահարել 010 65 05 53 հեռախոսահամարին:

Տեսչական մարմնի ղեկավարի մոտ ընդունելության հերթագրվելու համար քաղաքացուն անհրաժեշտ է՝

✓   Խնդրի վերաբերյալ ներկայացնել գրավոր (այդ թվում՝ էլեկտրոնային) դիմում,
✓   Հանդիպմանը ներկայանալ նշանակված օրը և ճիշտ ժամին։

Քաղաքացիների ընդունելության օրը և ժամը

Տեսչական մարմնի ղեկավարի մոտ քաղաքացիների ընդունելությունը կատարվում է յուրաքանչյուր ամսվա երկրորդ հինգշաբթի օրը՝ ժամը 17:00-18:00:


  •  


Վերադառնալ