azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու




Շինարարական հրապարակներում շարունակվում են կանխարգելիչ շրջայց-իրազեկման աշխատանքները

2026 թվականի հոկտեմբերի 16-ին Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Արևելյան տարածքային կենտրոնի աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վերահսկողության բաժնի աշխատակիցները շրջայց-իրազեկման աշխատանքներ են իրականացրել Ակունք գյուղում բարձրահարկ շենք կառուցող «ԷՅՋ ԸՆԴ ԷՅ ՔՈՆՍԹՐԱՔԹ» ՍՊԸ-ում։

Շրջայց-իրազեկման ընթացքում ներկայացվել են շինարարական հրապարակում աշխատանքի անվտանգության և աշխատողների առողջության պահպանմանն ուղղված պահանջները, մասնավորապես՝ աշխատողներին՝ ըստ կատարվող աշխատանքների բնույթի, անհատական պաշտպանության միջոցներով ապահովումը և դրանց պարտադիր կրումը, կոլեկտիվ պաշտպանության միջոցների առկայությունը, առաջին օգնության տրամադրման համար անհրաժեշտ միջոցների առկայությունը, ինչպես նաև աշխատողների համար անհրաժեշտ սանիտարահիգիենիկ և սանիտարակենցաղային պայմանների ապահովումը։

Իրազեկման ընթացքում պատասխաններ են տրվել գործատուի և աշխատողների բարձրացրած հարցերին։ Շրջայց-իրազեկման աշխատանքները կրել են կանխարգելիչ բնույթ՝ ուղղված շինարարական հրապարակում հնարավոր ռիսկերի նվազեցմանը և աշխատանքային անվտանգության պահանջների պահպանմանը։



Վերադառնալ