azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու




Իրազեկում՝ շինարարական հրապարակում

2026 թվականի հոկտեմբերի 2-ին Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վերահսկողության բաժնի աշխատակիցները շրջայց-իրազեկում են իրականացրել Երևանում գործող «ՀՈՐԻԶՈՆ-95» ՍՊԸ-ի շինարարական հրապարակում։

Շրջայցի ընթացքում աշխատողներին ներկայացվել են անվտանգ աշխատանքի կազմակերպման և աշխատողների առողջության ու անվտանգության պահպանմանն ուղղված կանխարգելիչ միջոցառումները, այդ թվում՝ անհատական և կոլեկտիվ պաշտպանության միջոցների կիրառումը, ամբարձիչ կռունկների շահագործման տեխնիկական անվտանգության կանոնների պահպանումը, առաջին օգնության հասանելիության ապահովումը, ինչպես նաև անհրաժեշտ սանիտարահիգիենիկ և սանիտարակենցաղային պայմանների ապահովումը։

Իրազեկման ընթացքում ներկայացվել են նաև շինարարական աշխատանքների ընթացքում հնարավոր ռիսկերի կանխարգելման և անվտանգ աշխատանքային միջավայրի ապահովման վերաբերյալ մոտեցումները։

Քննարկվել են աշխատողների կողմից բարձրացված հարցերը։



Վերադառնալ