azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու




Իրազեկման սեմինար՝ Վանաձորի պետական համալսարանում

2026 թվականի մայիսի 29-ին Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Հյուսիսային տարածքային կենտրոնի աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վերահսկողության բաժնի պետ-տեսուչ Հմայակ Այվազյանի և բաժնի աշխատակիցների կողմից «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամում անցկացվել է իրազեկման սեմինար։

Սեմինարին մասնակցել են համալսարանի  երեք տասնյակից ավել ուսանողներ և աշխատակիցներ։

Ներկայացվել են ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված նորմերը, առանձին դրույթների կիրառման առանձնահատկությունները և կարգը, ինչպես նաև աշխատանքային օրենսդրությունում կատարված վերջին փոփոխությունները։

Մասնավորապես անդրադարձ է կատարվել աշխատանքային, աշակերտի և փորձնակի պայմանագրերին, ինչպես նաև ուսումնական արձակուրդի տրամադրման և վարձատրության պայմաններին։

Սեմինարի ավարտին անցկացվել է հարցուպատասխան, որի ընթացքում Տեսչական մարմնի ներկայացուցիչները պատասխանել են մասնակիցներին հետաքրքրող բազմաթիվ հարցերի։



Վերադառնալ