
2026 թվականի հունիսի 26-ին Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Հյուսիսային տարածքային կենտրոնի աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վերահսկողության, ինչպես նաև աշխատանքային օրենսդրության վերահսկողության բաժինների աշխատակիցների կողմից Հյուսիսային տարածքային կենտրոնում անցկացվել է իրազեկման սեմինար՝ հանրակրթության ոլորտի 10 վարչատնտեսական մասի համակարգողների և հաշվապահների մասնակցությամբ։
Սեմինարի ընթացքում ներկայացվել են ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված հիմնական նորմերը, առանձին դրույթների կիրառման առանձնահատկություններն ու կարգը, ինչպես նաև աշխատանքային օրենսդրության վերջին փոփոխությունները։
Մասնավորապես անդրադարձ է կատարվել աշխատանքային պայմանագրերի կնքման և փոփոխման կարգին, ամենամյա արձակուրդների տրամադրման, վերջնահաշվարկի և միջին աշխատավարձի հաշվարկման առանձնահատկություններին, ինչպես նաև գործնականում հաճախ հանդիպող այլ հարցերի։
Սեմինարի ավարտին կազմակերպվել է հարցուպատասխան, որի ընթացքում տեսուչներն ու փորձագետները պատասխանել են մասնակիցների կողմից բարձրացված բազմաթիվ հարցերին։

