azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու




Իրազեկման այցեր՝ Սիսիան քաղաքի շինհրապարակներ

2026 թվականի օգոստոսի 5-ին Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Հարավային տարածքային կենտրոնի պետ Արսեն Ավագյանի գլխավորությամբ առողջության պահպանման և անվտանգության, աշխատանքային օրենսդրության, ինչպես նաև հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության բաժինների տեսուչներն իրազեկման այցեր են իրականացրել Սիսիան քաղաքի երեք շինհրապարակներ՝ տնտեսավարող սուբյեկտների ներկայացուցիչների և 53 աշխատակիցների համար։

Այցերի ընթացքում գործատուներին և աշխատակիցներին ներկայացվել են անվտանգ և առողջ աշխատանքային պայմանների ապահովման, աշխատանքային օրենսդրության պահանջների, ինչպես նաև հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային նորմերի պահպանման վերաբերյալ օրենսդրական կարգավորումները և դրանց կիրառման կարևորությունը։

Հանդիպումներն անցկացվել են բաց քննարկումների ձևաչափով։ Մասնակիցները բարձրաձայնել են ոլորտին առնչվող հարցեր, ստացել մասնագիտական խորհրդատվություն Տեսչական մարմնի մասնագետներից։

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը շարունակելու է հանրապետության տարբեր մարզերում իրականացնել իրազեկման միջոցառումներ՝ խթանելով աշխատանքային օրենսդրության պահանջների պահպանումը և աշխատանքի անվտանգության մշակույթի ամրապնդումը։



Վերադառնալ