
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Հարավային և Արևմտյան տարածքային կենտրոնների դեղերի շրջանառության վերահսկողության բաժինների աշխատակիցների կողմից իրազեկման այցեր են իրականացվել Սիսիան և Արտաշատ քաղաքներում գործող դեղատներում։
Այցերի ընթացքում դեղատների աշխատակիցներին և դեղատնային գործունեություն իրականացնող տնտեսավարողներին ներկայացվել են էլեկտրոնային դեղատոմսով դուրս գրվող դեղերի վերաբերյալ գործող կարգավորումներն ու դրանց կիրառման ընթացակարգերը։
Հանդիպումների շրջանակում քննարկվել են ոլորտին առնչվող մասնագիտական հարցեր, և տրվել են մասնակիցներին հետաքրքրող հարցերի պատասխաններ։



