
2026 թվականի հունիսի 16-ին Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանը և Աշխատանքի անվտանգության ու առողջության պահպանման ակադեմիայի տնօրեն Լիանա Խաչատրյանը ստորագրել են համագործակցության հուշագիր՝ ուղղված աշխատանքի անվտանգության և աշխատողների առողջության պահպանման մակարդակի բարձրացմանը։
Համագործակցությունը միտված է պետական քաղաքականության արդյունավետ իրականացմանը, աշխատանքի անվտանգության մշակույթի ամրապնդմանը, մասնագիտական ներուժի զարգացմանը և հանրային իրազեկվածության բարձրացմանը։
Հուշագրի ստորագրմանը մասնակցել են Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Վահագն Գրիգորյանը, Աշխատանքային օրենսդրության վերահսկողության վարչության պետ Արա Մկրտչյանը և Աշխատողների առողջության պահպանման ու անվտանգության ապահովման վերահսկողության բաժնի պետ Աշոտ Հարությունյանը, ինչպես նաև Աշխատանքի անվտանգության ու առողջության պահպանման ակադեմիային կից գործող Խորհրդակցական խմբի անդամները։
Կողմերը կարևորել են աշխատանքի անվտանգության ոլորտում կանխարգելիչ և համակարգային մոտեցումների ներդրումը՝ ընդգծելով դրա նշանակությունը անվտանգ և առողջ աշխատանքային միջավայրի ձևավորման գործում։
Հուշագրով ամրագրված համագործակցությունը կնպաստի մասնագիտական համայնքի, գործատուների և պետական կառույցների միջև գործընկերային կապերի ամրապնդմանը։








