azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու




Իրազեկման սեմինար՝ Ապարանի բժշկական կենտրոնում

 

2026 թվականի հոկտեմբերի 13-ին Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Արևմտյան տարածքային կենտրոնի աշխատակիցները «Ապարանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում ավագ բուժաշխատողների մասնակցությամբ անցկացրել են իրազեկման սեմինար։

Արևմտյան տարածքային կենտրոնի պետ Գնել Սարգսյանը ներկայացրել է Տեսչական մարմնի լիազորություններն ու դրանց շրջանակում իրականացվող վերահսկողական գործառույթները։

Սեմինարի ընթացքում ներկայացվել են աշխատանքային իրավահարաբերություններին, հիգիենիկ և սանիտարահիգիենիկ նորմերի պահպանմանը, դեղատոմսերի լրացմանն ու դուրսգրմանը,  ինչպես նաև բժշկական օգնության և սպասարկման վերահսկողության ոլորտը կարգավորող օրենսդրական փոփոխություններին վերաբերող հարցեր։

Միջոցառման նպատակն է բուժաշխատողներին իրազեկել գործող օրենսդրական պահանջների վերաբերյալ և նպաստել բժշկական կազմակերպություններում դրանց պատշաճ պահպանմանը։



Վերադառնալ