
2026 թվականի մայիսի 29-ին Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Հյուսիսային տարածքային կենտրոնի աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վերահսկողության բաժնի պետ-տեսուչ Հմայակ Այվազյանի և բաժնի աշխատակիցների կողմից «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամում անցկացվել է իրազեկման սեմինար։
Սեմինարին մասնակցել են համալսարանի երեք տասնյակից ավել ուսանողներ և աշխատակիցներ։
Ներկայացվել են ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված նորմերը, առանձին դրույթների կիրառման առանձնահատկությունները և կարգը, ինչպես նաև աշխատանքային օրենսդրությունում կատարված վերջին փոփոխությունները։
Մասնավորապես անդրադարձ է կատարվել աշխատանքային, աշակերտի և փորձնակի պայմանագրերին, ինչպես նաև ուսումնական արձակուրդի տրամադրման և վարձատրության պայմաններին։
Սեմինարի ավարտին անցկացվել է հարցուպատասխան, որի ընթացքում Տեսչական մարմնի ներկայացուցիչները պատասխանել են մասնակիցներին հետաքրքրող բազմաթիվ հարցերի։



