թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու




723 վարչական վարույթ՝ 2021թ․-ի առաջին կիսամյակում

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը 2021 թ․-ի հունվար-հունիս ժամանակաշրջանում հարուցել է 723 վարչական վարույթ, որից 543-ը՝ սեփական նախաձեռնությամբ, 180-ը՝ դիմումի հիմքով։

Հայտնաբերված խախտումների վերացման համար տնտեսավարող սուբյեկտներին տրվել է 245 կարգադրագիր, խախտման բացակայության հիմքով՝ 378 վարույթ կարճվել է։

2021 թ․-ի հունվար-հունիս ամիսներին դեղերի շրջանառության և դեղագործական ոլորտում հարուցվել է 195 վարույթ, բժշկական սպասարկման ոլորտում՝ 146, բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման ոլորտում՝ 240, աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման ոլորտում՝ 142 վարչական վարույթ։

2021 թ․-ի հունվար-հունիս ժամանակաշրջանում հարուցված վարչական վարույթների թվերի պատկերն ըստ ոլորտների հետևյալն է՝

 



Վերադառնալ