azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու




24 ժամով արգելվել է «Երեւան մոլ»-ի գործունեությունը․ խոսքը առեւտրի կենտրոնի գրասենյակային հատվածի մասին է

Նախորդիվ այստեղ ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ստուգայցն արձանագրել էր գրասենյակների համար ՀՀ պարետի սահմանած անվտանգության նորմերի մի շարք խախտումներ՝ աշխատողները գրասենյակային պայմաններում առհասարակ չեն կրել դիմակներ, փակվող աղբամանները չեն համապատասխանել աշխատակիցների թվաքանակին, սոցիալական 1,5 մետր հեռավորությունն աշխատատեղում՝ գրասեղանների միջեւ չի պահպանվել, ջերմաչափման մատյանը թերի է լրացվել, աշխատողները ջերմաչափվել են մեկ անգամ։ Այս խախտումների հիմքով եւ կայացվել է գործունեության ժամանակավոր արգելքի որոշումը։

Կենտրոնի առեւտրային մասը շարունակում է գործել։

Տնտեսվարողի գործունեությունն արգելվում է տեղեկացման պահից, երբ ԱԱՏՄ աշխատակիցների թիմն իրազեկում է կասեցման մասին եւ փակցնում դրա որոշումը մուտքի դռանը (դռներին)։



Վերադառնալ