azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու




2019-ին ԱԱՏՄ-ն գրանցել է աշխատավայրում պատահած 22 դժբախտ դեպք, որից 5-ը՝ մահվան ելքով

2019թ․ ընթացքում Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի (ԱԱՏՄ) աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վերահսկողության վարչությունը ստացել է տեղեկատվություն աշխատավայրում տեղի ունեցած 22 դժբախտ դեպքի վերաբերյալ, որոնց հետևանքով տուժել է 25 մարդ։ Դեպքերից 5-ը եղել է մահվան ելքով, 2 դեպքում աշխատողները ստացել են ծանր մարմնական վնասվածք, 18 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Տարբեր ծանրության վնասվածքներ ստանալու ամենամեծ մասը՝ 22-ից 9-ը, գրանցվել է հանքարդյունաբերության ոլորտում, որոնցից 1-ը՝ մահվան ելքով:

3 դեպք տեղի է ունեցել շինարարության ոլորտում՝ 1 մահվան ելքով, 5-ը՝ մշակող արդյունաբերության ոլորտում՝ 2 մահվան ելքով և 5-ը՝ սպասարկման ոլորտում՝ 1 մահվան ելքով:

Աշխատավայրում վնասվածքներ ստանալու դեպքեր ամենահաճախը գրանցվել են «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ում՝ 22-ից 6-ը։ Հարկ է նշել, որ ԱԱՏՄ աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վերահսկողության վարչությունը 2019թ․ հարուցել է 15 վարչական վարույթ, որից 7-ը եղել է հենց աշխատավայրում վնասվածքներ ստանալու ու դժբախտ դեպքերի արձանագրման հիմքով։ Դրանց դեպքում գործատուին տրվել է խախտումները վերացնելու վերաբերյալ կարգադրագիր և կիրառվել է վարչական տույժ:

ԱԱՏՄ-ն տնտեսվարողներին հիշեցնում է՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 261-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ աշխատավայրում աշխատողի մահվան դեպքում գործատուն պարտավոր է դեպքի մասին անհապաղ հայտնել ԱԱՏՄ։

Միաժամանակ, ՀՀ կառավարության 458 Ն որոշման համաձայն՝ դժբախտ դեպքի ծառայողական քննության ավարտից հետո՝ 3-օրյա ժամկետում, ծառայողական քննության նյութերն ակտի հետ մեկտեղ պետք է ուղարկվեն տեսչական մարմնին։ Միաժամանակ, տեսչական մարմինը խստորեն հորդորում է լրջագույնս պահպանել աշխատողների առողջության պահպանման եւ անվտանգության ապահովման նորմերը։



Վերադառնալ