azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու




Սեմինար քննարկում՝ Եվրոպական քոլեջի մանկավարժական կազմի և սովորողների համար

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վերհսկողության բաժնի գլխավոր տեսուչներ՝ Ստեփան Շահումյանը, Կարեն Ղազարյանը և ավագ տեսուչ Արփինե Չափարյանը սեմինար քննարկում են իրականացրել Եվրոպական քոլեջի մանկավարժական կազմի և սովորողների համար։

Սեմինարն անցկացվել է աշխատող երեխաների՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված երաշխիքների, աշխատատեղում անվտանգ աշխատանքային պայմանների ապահովման, երեխաներին աշխատանքի վատթարագույն ձևերում ներգրավման արգելման, ինչպես նաև հարկադիր աշխատանքի վերաբերյալ օրենսդրությամբ սահմանված դրույթների հանրային իրազեկման նպատակով։

Միջոցառումը կայացել է ՀՀ կառավարության 2021թ-ի սեպտեմբերի 30-ի թիվ 1622-Լ որոշմամբ հաստատված՝ Երեխայի իրավունքների պաշտպանության 2022 թվականի տարեկան ծրագրով, ինչպես նաև ՀՀ կառավարության 04.06.2020թ.-ի թիվ 909-Լ որոշման ՀՀ-ում 2020-2022 թվականների ընթացքում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագրի իրականացման ժամանակացույցով հաստատված միջոցառումների շրջանակներում։

Տեղի է ունեցել հարց ու պատասխան, քննարկում։



Վերադառնալ