Տեսչական մարմնի միջնորդությամբ քաղաքացին վերականգնվել է աշխատանքի

Տեսչական մարմին դիմած քաղաքացի Ե. Գ.-ի դիմումի հիման վրա իրականացված միջոցառման արդյունքում պարզվել է`
- «X» ընկերությունում աշխատանքային փորձաշրջանի ընթացիկ արդյունքներով առաջադրված աշխատանքային պահանջներին չհամապատասխանելու հիմքով 2022 թվականի հուլիսի 15-ին լուծվել է նրա հետ նույն թվականի ապրիլի 15-ին կնքված աշխատանքային պայմանագիրը։
- «X» ընկերության և քաղաքացու միջև 2022 թվականի ապրիլի 15-ին աշխատանքային հարաբերություններ չեն ծագել, այլ հրամանով փոփոխվել են վերջինների միջև աշխատանքային հարաբերություններ սկսելու մասին 2016 թվականի մայիսի 5-ին կնքված աշխատանքային պայմանագրով սահմանված աշխատանքի պայմանները։
Հետևաբար`
քաղաքացու համար փորձաշրջան չէր կարող սահմանվել և փորձաշրջանի արդյունքներով վերջինս չէր կարող ազատվել աշխատանքից։
Տեսչական մարմնի ձեռնարկած գործողությունների արդյունքում՝
- անվավեր են ճանաչվել փորձաշրջան սահմանելու և աշխատանքային պայմանագրի լուծման մասին հրամանները,
- վճարվել է նաև նշված ժամանակահատվածի համար սահմանված աշխատավարձը։
Եթե խախտվել են Ձեր աշխատանքային իրավունքները, դիմե՛ք ՀՀ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին.
Թեժ գիծ – 8107 Էլ․հասցե՝ info@hlib.am https://employeeprotect.am/
Վերադառնալ