azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու




Տեսչական մարմնի աշխատակիցները հրաձգության հանրապետական մրցույթում զբաղեցրել են 4-րդ տեղը

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի աշխատակիցները մարտի 22-ից 23-ը մասնակցել են պետական մարմինների աշխատակիցների միջև հրաձգության հանրապետական մրցույթին, որն անցկացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ։

Մրցույթն անցկացվել է «Ասպար Արմս» հրաձգարանում։ Միջոցառման նպատակն էր պետական մարմինների աշխատողների շրջանում զարգացնել զենքի արդյունավետ օգտագործման և արագ կողմնորոշման հմտությունը:

Մասնակցել են ՀՀ նախագահի աշխատակազմի, նախարարությունների, կառավարությանն առընթեր պետական մարմինների, մարզպետարանների մոտ 200 աշխատակիցներ: Մրցել են անհատական և թիմային հաշվարկով:

Տեսչական մարմնից մրցույթին մասնակցել է 6 աշխատակից։

Վերջնարդյունքում 34 գերատեսչության շարքում ԱԱՏՄ թիմը 87 միավորով զբաղեցրել է 4-րդ տեղը։

 
 


Վերադառնալ