azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու




Սեմինար-խորհրդատվություն՝ Տեսչական մարմինում


ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինում տեղի է ունեցել սեմինար-խորհրդատվություն՝ «2021 թվականի հուլիսի 1-ից աշխատանքային օրենսդրության կիրարկման նկատմամբ պետական վերահսկողությունը» թեմայով։

Տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը, ողջույնի խոսքով մասնակիցներին համառոտ ներկայացրել է տեսչական մարմնի գործունեությանն առնչվող առանձնահատկությունները։

Հակոբ Ավագյանը նշել է, որ վերականգնվում է սեմինարներ անցկացնելու ավանդույթը։ ԱԱՏՄ ղեկավարն ընդգծել է, որ տեսչական մարմնի նպատակը կազմակերպություններին տուգանելը չէ, այլ նախևառաջ, իրազեկելն ու տեղեկացնելն է։

Տեսչական մարմնի աշխատանքային օրենսդրության վերահսկողության վարչության մասնագետները սեմինարի մասնակիցներին ներկայացրել են Աշխատանքային օրենսդրության վերջին փոփոխությունները։

Տեղի է ունեցել քննարկում, ԱԱՏՄ մասնագետները պատասխանել են սեմինար-խորհրդատվության մասնակիցների հարցերին։


 



Վերադառնալ