azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու




ՍԲՀԿ իրականացրած կանխարգելիչ աշխատանքներ՝ 2020թ․ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին

 

Կորոնավիրոսային (COVID-19) համավարակով պայմանավորված Տեսչական մարմնի Սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերը 2020 թվականի հունվարի 24-ից մինչ օրս աշխատում են ուժեղացված աշխատանքային ռեժիմով։

2020 թվականի մարտ ամսից հսկողություն է իրականացվել (հեռավար ջերմաչափում, արտաքին զննում, սերտիֆիկատների ստուգում, ծանուցագրերի և տեղեկաթերթերի տրամադրում) տարբեր երկրներից ժամանած.

587 885 ՀՀ ժամանող անձանց նկատմամբ (այդ թվում ուղևորներ, փոխադրող անձնակազմ)։

Ծանուցագրեր և ինքնամեկուսացման տեղեկաթերթիկներ է տրամադրվել 283 475 ուղևորի, գնացքի և օդանավի անձնակազմի անդամների։

Հայտնաբերվել է վարակիչ հիվանդությունների ախտանշաններ ունեցող 304 անձ, որոնցից, 258 կորոնավիրուսային վարակի կասկածով հոսպիտալացվել են։

Կազմակերպվել է 2 761 տարանցիկ ուղևորների, այդ թվում նաև Վրաստանի Հանրապետության քաղաքացիների, սահմանված կարգով դիմավորումը և ուղեկցումը դեպի նախատեսված փոխադրամիջոցներ:



Վերադառնալ