azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու




Սահմանապահ բժիշկ-համաճարակաբանները ներառվել են առանձնապես ծանր աշխատանք կատարողների ցանկում

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում փոփոխություն է կատարել 2010 թ․ դեկտեմբերի 2-ի N 1698-Ն իր որոշման մեջ, որով վերացվում է մի շարք իրավական ակտերի եւ ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի գործող կանոնադրության միջև առկա անհամապատասխանությունը։ Վերջինս առաջ էր եկել ՀՀ առողջապահության նախարարության առողջապահական տեսչական մարմինը ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի վերակազմավորելու գործընթացում։

Ընդունված որոշմամբ՝ ՀՀ ԱԱՏՄ սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերի բժիշկ-համաճարակաբանները ներառվել են առանձնապես ծանր, առանձնապես վնասակար արտադրությունների, աշխատանքների, մասնագիտությունների և պաշտոնների ցանկով նախատեսված աշխատանքներ կատարող աշխատողների ցանկում։

Այսպիսով, սահմանային հսկիչ կետերի բժիշկ-համաճարակաբանները ՀՀ աշխատանքային օրենսգրքի 183-րդ հոդվածով սահմանված իրենց տարիֆային աշխատավարձի ոչ պակաս, քան 50 տոկոսի չափով վարձատրության հավելումների իրավունք են ստանում։

Որոշման նախագիծը շրջանառության մեջ է դրվել դեռ 2019 թ․ չորրորդ եռամսյակում։ Այն մշակվել է Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի և ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից:



Վերադառնալ