azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու




Ուժեղացված ստուգայցեր՝ Արտաշատ, Վանաձոր, Կապան, Սիսիան քաղաքներում

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի աշխատակիցները ուժեղացված լայնածավալ ստուգայցեր են իրականացնում Հանրապետության ամբողջ տարածքում։ Մասնագիտական խմբերի ուշադրության կենտրոնում Covid-անվտանգության կանոնների պահպանումն է։

ԱԱՏՄ Արևմտյան, Հյուսիսային և Հարավային տարածքային կենտրոնների տեսուչները ոստիկանների ուղեկցությամբ վերահսկողական աշխատանքներ են կատարել Արտաշատ, Վանաձոր, Կապան, Սիսիան քաղաքների ոչ պարենային ապրանքների առևտրի կենտրոններում, դեղատներում, բուժհաստատություններում, բանկերում, ատամնաբուժական կաբինետներում, գեղեցկության սրահներում։

Խախտումների արձանագրման դեպքում տրվել են հանձնարարականներ։

 

  



Վերադառնալ