azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու




Շենգավիթում կրկնակի կասեցման ենթարկված և խախտումներ արձանագրած տնտեսավարողները շտկել են խախտումները․ ԱԱՏՄ

«Հայփոստի» մասնաճյուղ, նախորդիվ կրկնակի կասեցման ենթարկված առեւտրի կենտրոն, ատամնաբուժական կենտրոն, սպասարկման սրահներ եւ ոչ միայն. Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի մասնագիտական թիմերը կրկին ուշադրության են առել Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի տնտեսավարողների աշխատանքի ընթացքում պարետի սահմանած անվտանգության կանոնների պահպանումը։

Ուժեղացված հերթական ստուգայցն է փաստում` անվտանգության նորմերի պահպանման առումով իրավիճակը շատ ավելի կառավարելի է դառնում։ Այսօր խիստ փոքրաթիվ խախտումներ են արձանագրվել։

Խախտումների նվազման դինամիկայով հանդերձ՝ ԱԱՏՄ խստացված ստուգայցերը շարունակվում են նույն գրաֆիկով՝ առանց հանգստյան օրերի։ Պարետի սահմանած անվտանգության կանոնները խստագույնս ենթակա են կատարման։ ԱԱՏՄ հերթական անգամ հիշեցում է՝ խախտումները ենթակա են վարչական պատասխանատվության։



Վերադառնալ