azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու




ՀՀ-ում կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու համար իրականացվում են բոլոր միջոցառումները՝ չզիջելով այլ երկրների

Հայաստանում կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու համար ըստ պատշաճի իրականացվում են բոլոր միջոցառումները՝ չզիջելով այլ երկրների և առաջնորդվելով միջազգային կանոններով։ Հնարավոր ամեն ինչ այսօր արվում է, դրանից ավելին միայն սահմանները փակելն է․ նման կարծիք է հայտնել համաճարակաբան Արման Բադալյանը «Իրականում Գագիկ Մկրտչյանի հետ» հաղորդման եթերում։

Իսկ ընդհանրապես կանխարգելիչ միջոցառումների ողջ պատասխանատվությունը մարդկանց գիտակցության վրա է՝ հասցեական քարտերը ճիշտ լրացնելուց մինչև հիգիենան ու ինքնամեկուսացումը։ Այս առումով տնային ինքնամեկուսացման ռեժիմը խախտողների նկատմամբ վարչական լծակներ կիրառելն անհրաժեշտություն է։

Բանախոսը կարևորում է, որ առողջապահության նախարարությանը հանձնարարվել է արդարադատության նախարարության հետ միասին առաջարկել տարբերակներ տնային ինքնամեկուսացման ռեժիմը խախտողների նկատմամբ պատասխանատվություն կիրառելու վերաբերյալ:

Մասնակցե՞լ, զանգվածային միջոցառումների, խնջույքների, թե՝ ոչ։ Պատասխանը միանշանակ է՝ ոչ, եթե կան վիրուսի ախտանշաններ, հիվանդ լինելու ռիսկ։



Վերադառնալ