Դրանք ուղարկում են քաղաքացիները՝ ներկայացնելու հակահամաճարակային կանոնների խախտումների մասին իրենց տեղեկությունները։
ԱԱՏՄ մասնագետների խումբն այսօր արդեն մեծաթիվ դիտարկումներ է իրականացրել, մասնավորապես, «Հայ փոստ»-ի, առեւտրային որոշ բանկերի մասնաճյուղերում, Արարատյան եւ Արեւմտյան մաքսատներում եւ դրանց շենքերում գործող բանկերում, սուպերմարկետներում եւ այլն։
Արձանագրված խախտումների հիմքով կասեցումների մի շարք միջնորդագրեր կուղարկվեն ՀՀ պարետի հաստատմանը։