azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու




ՀՀ ԱԱՏՄ ղեկավարը հանդիպել է բժիշկ, ուռուցքաբան Վահե Տեր-Մինասյանին

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանն ընդունել է բժիշկ, ուռուցքաբան Վահե Տեր-Մինասյանին։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են թիվ ՎԴ /8021/05/19 վարչական գործին առնչվող որոշ հարցեր, այդ թվում՝ Տեր-Մինասյանի ներկայացուցչի կողմից ներկայացված տարբերակը հաշտության եզրեր գտնելու շուրջ։

Բժշկի կողմից հեռուստահաղորդման ընթացքում դեղատոմսով իրացվող դեղի վերաբերյալ տեղեկատվության տարածման հիմքով ԱԱՏՄ կայացրած որոշումը բողոքարկվել է դատական կարգով։

Բողոքարկումը քննվում է վերը նշված դատական գործի շրջանակներում, որտեղ որպես հայցվոր հանդես է գալիս Վահե Տեր-Մինասյանը և որպես պատասխանող՝ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը։



Վերադառնալ