azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու




Կրկին կասեցումներ` հյուրանոցների նկատմամբ

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի տեսուչների նախորդ օրերի մշտադիտարկման արդյունքում արձանագրած խախտումների հիմքով՝ այսօր 24 ժամով արգելվել է Դիլիջանում, Իջևանում, Սևանում եւ Գյումրիում գործող մի շարք հյուրանոցների կողմից անձանց ընդունելությունը։

Այդ տնտեսավարողներն են՝ «Հակոբ Գրիգորյան Արամի» Ա/Ձ, «Ալվարդ Մարկոսյան Անուշավանի» Ա/Ձ, «Կարեն Օքմինյան Սոսի» Ա/Ձ, «Սուսան Խոջումյան» Ա/Ձ, «Գլաձոր համալիր» ՍՊԸ, «Խոլոդոկ» ՍՊԸ, «Աննա Գալուստյան» Ա/Ձ, «Նախագիծ-հենք» ՍՊԸ, «Մարինա Կիրակոսյան» Ա/Ձ, «Արթ Բիլ» ՍՊԸ, «Ազատ Ստեփանյան» Ա/Ձ։

Հանգստյան այս շրջանում ԱԱՏՄ-ն առավել մեծ ուշադրության է առնում հյուրանոցները, հանգստյան տները։ Հայտնաբերված հիմնական խախտումներն առնչվում են ջերմաչափման, ախտահանման գործընթացներին եւ դրանց գրանցման մատյանների վարմանը, առկա չեն դիմակների համար նախատեսված փակվող աղբամաններ, բացակայել են իրազեկման պաստառները և այլն: Մասնագետները մանրակրկիտ ուսումնասիրում են պարետի կողմից անվտանգության նկատառմամբ սահմանված կանոնների կետերի պահպանումը։ Խախտումներ հայտնաբերելու դեպքում տարվում է բացատրական աշխատանք, տրամադրվում է խորհրդատվություն, իսկ արձանագրությունն ուղարկվում է պարետին՝ կասեցման միջնորդությամբ։ Նպատակը մեկն է՝ կանխել COVID-19–ի տարածումը ՀՀ ողջ տարածքում։

  



Վերադառնալ