azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու




Կայացել է աշխատողների իրավունքների խախտումների վերաբերյալ անանուն դիմումների գրանցման, ընդունման, քննման EmployeeProtect.am համակարգի շնորհանդեսը

ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը (ԱԱՏՄ) կյանքի է կոչում աշխատանքային իրավունքի պաշտպանության եզակի գործիք․ կայացել է աշխատողների կողմից սեփական իրավունքների խախտումների վերաբերյալ ԱՆԱՆՈՒՆ դիմումների գրանցման, ընդունման, քննման EmployeeProtect.am համակարգի շնորհանդեսը։

✅ Ի՞նչ է EmployeeProtect.am առցանց հարթակը

Նորարական տեղեկատվական կայք՝ ժամանակակից ծրագրային լուծումներով, հասանելի՝ համակարգչով եւ բջջայինով, ոճով և կառուցվածքով՝ պարզ և հասանելի։ EmployeeProtect.am առցանց հարթակին դիմում, բողոք, առաջարկ, ահազանգ ներկայացրած անձի գաղտնիությունը պահպանվում է՝ թաքցնելով իր IP հասցեն։

📌Եթե Դուք աշխատող եք, և գործատուն խախտել է Ձեր աշխատանքային իրավունքները, ապա սա բացառիկ հնարավորություն է դեպքի վերաբերյալ ներկայացնել գաղտնի հաղորդում: Աշխատանքային իրավունքների խախտման խնդրի վերաբերյալ տեղեկատվությանը կարելի է կցել ֆոտոներ, տեսա- եւ ձայնագրություններ։ Հայտատուն հայտը ներկայացնելուց հետո ստանում է ծածկագիր՝ հետեւելու հայտի ընթացքին։

✅ 4 քայլ հարթակում, եւ Ձեր խնդիրը լսելի կլինի։

ԱԱՏՄ նախագիծը կյանքի է կոչվում ամիսների երկար քննարկումների արդյունքում՝ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ֆինանսավորմամբ, Իրավաբանների հայկական ասոցիացիայի տեխնիկական աջակցությամբ։

✅ Աշխատողների իրավունքների պաշտպանության EmployeeProtect.am առցանց հարթակի հիմնական նպատակն է՝ ուժեղացնել ՀՀ-ում աշխատանքային իրավունքների պաշտպանության համակարգը:

Սա նաեւ աշխատանքային ոլորտում օրենսդրական փոփոխություններին տեղյակ լինելու հնարավորություն է։

✅ Ո՞վ կարող է դիմել․

EmployeeProtect.am-ը աշխատանքային ոլորտում ծագած խնդիրներին կամ առերևույթ իրավախախտումներին արագ արձագանքելու և աշխատանքային իրավունքների պաշտպանությանն ուղղված առցանց հարթակ է, որտեղ կարելի է դիմում-հայտ ներկայացնել։

Հայտ կարող է ներկայացնել ամեն անձ, այդ թվում` պետական և մասնավոր ընկերությունների աշխատողներ, որոնք աշխատանքային ոլորտում առնչվել են խնդիրների ՀՀ-ում:

✅ Հարթակը կգործարկվի հունվարի սկզբին։

Շնորհանդեսին մասնակցել են ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը, ՀՀ ազգային ժողովի Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Ռուբեն Սարգսյանը, ՀՀ վարչապետի աշխատակազմի Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը, ՄԱԿ-ի ԶԾ ղեկավար Մարինե Մալխասյանը, Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը, ԱԱՏՄ աշխատակիցներ։

    



Վերադառնալ